10/05/2011 11:22
MICROSOFT-Ը` SKYPE-Ի ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Ամերիկյան Microsoft ընկերությունը ձեռք է բերել նախնական պայմանավորվածություն` IP-հեռախոսակապի և վիդեոկապի ծառայություններ մատուցող Skype ընկերության գնման ուղղությամբ: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները` հղում անելով սեփական աղբյուրներին` Microsoft-ը և Skype-ը գործարքի մասին պաշտոնապես կհայտարարեն արդեն այս շաբաթ: Սպասվում է, որ գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 8.5 մլրդ դոլար:
Վերլուծաբանների կանխատեսումներով` Skype-ը կդառնա Windows Live ինտերնետ-ծառայությունների «ընտանիքի» անդամ: Նշենք, որ ներկայումս Skype-ը ներկայանում և աշխատում է որպես առանձին հավելված` համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների համար:
Microsoft-ի կողմից Skype ծառայության գնումը շատ վերլուծաբաններ բնորոշում են որպես կարևոր իրադարձություն ինտերնետ-միջավայրում: Հատկանշական է, որ մինչ այս Skype-ով հետաքրքրվել էին նաև Google-ը և Facebook-ը:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
14:24 29/09/26
