
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 91,1%-Ը
Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ընկերությունը 2011 թվականի առաջին եռամսյակում փաստացի սպասարկել է 282 085 բաժանորդ՝ նախատեսված 309 701-ի դիմաց կամ սպասարկված բաժանորդների 91,1%-ը: Ինչպես նշվում է «Հայռուսգազարդ» ընկերության հայտարարության մեջ` 36 126 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Այցերի ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 97 138 ակտ: