Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – 2010Թ.-Ը ԿԱՐԵԼԻ Է ԲՆՈՒԹԱԳՐԵԼ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԱՐԻ
13/05/2011 16:00
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – 2010Թ.-Ը ԿԱՐԵԼԻ Է ԲՆՈՒԹԱԳՐԵԼ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԱՐԻ

2011թ մայիսի 13-ին ՀՀ ազգային ժողովում մեկնարկեցին ՀՀ 2010թ պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Այս շրջանակներում ելույթով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով ՀՀ տնտեսության 2011 թվականի ընդհանուր բնութագրիչները և այն միջավայրը, որտեղ իրականացվել է բյուջեի կատարողականը: Այսպես, իր ելույթում վարչապետն ընդգծեց, որ 2010 թվականի իրականացրած ծրագրերի ամենազգալի արդյունքը կայանում է նրանում, որ այն հակաճգնաժամային միջոցառումները, որ  իրականացվել էին 2009-2010 թվականների ընթացքում, սկսեցին տալ իրենց դրական արդյունքները: «2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգնման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ և հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո: Մասնավորապես, էապես բարելավել ենթակառուցվածքները` կատարելով մեծածավալ պետական ներդրումներ: Երկրորդը` բարելավել բիզնես միջավայրը և առավել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսի համար, ինչպես նաև խթանել կոնկրետ ծրագրեր, որոնք բերելու են մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանի բարձրացմանը», – նշել է վարչապետը: 

Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին, որոնք արձանագրվել են 2010 թվականի ընթացքում` Տիգրան Սարգսյանը փաստեց, որ 2010 թվականին համախառն ներքին արդյունքի աճը ծրագրավորված 1.2 տոկոսի փոխարեն կազմել է 2.1 տոկոս: «Այս տեսանկյունից չափազանց կարևոր է համախառն ներքին արդյունքի կառուցվածքը` մասնավորապես արդյունաբերությունում մենք արձանագրեցինք 10.5 տոկոս աճ, մշակվող արդյունաբերությունում` 13.6 տոկոս աճ, հանքարդյունաբերությունում` 19.1 տոկոս աճ», –  հավելեց վարչապետը: 

Երկրորդ խոշոր ոլորտը, որը 2010 թվականին աճ էր ապահովել, ծառայությունների ոլորտն է` 4.5 տոկոս աճ: Այս կապակցությամբ վարչապետը նշեց.  «Հասկանալի է, որ մակրոտնտեսական ցուցանիշները կլինեին ավելի բարվոք, և ՀՆԱ-ի ցուցանիշը կրկնակի անգամ կլիներ ավելի բարձր, եթե գյուղատնտեսության ոլորտում մենք չունենայինք աննախադեպ անկում` 15.7 տոկոս, որը պայմանավորված էր այլ հանգամանքների հետ միասին նաև բնակլիմայական պայմաններով: Միևնույն ժամանակ մակրոտնտեսական ցուցանիշների տեսակետից մենք տեսնում ենք, որ էապես բարելավվում են արտահանման ցուցանիշները, և մեր առևտրի հաշվեկշիռը շուրջ 1.3 տոկոսով բարելավվել է ի հաշիվ նրա, որ արտահանման տեմպերը գերազանցել են ներմուծման աճի տեմպերին, ինչպես նաև բարելավվել է ընթացիկ հաշիվը` 15.8 տոկոս ճեղքվածքից` հասնելով 13.9 տոկոսի, որն էական նշանակություն ունի, ինչպես նաև բարելավվել է ընթացիկ հաշիվը` 16.8 տոկոսից ճեղքվածքը իջել է 14.7 տոկոսի: Սրանք դրական միտումներ են, որոնք մենք պետք է պահպանենք մոտակա երեք տարիների ընթացքում, որպեսզի նաև բյուջեի պակասուրդը նվազի` հասնելով մեր ծրագրային ցուցանիշներին: Այդ տեսակետից մենք նույնպես պետք է արձանագրենք, որ բյուջեի դեֆիցիտը 7.7 տոկոսային կետից 2010 թվականին էապես նվազել է և կազմել է 5 տոկոս: Ճշգրտված ցուցանիշներով, քանի որ Ազգային վիճակագրական ծառայությունը ճշգրտել է մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները, 2009 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը համախառն ներքին արդյունքի մեջ կազմել է 7.6 տոկոս, իսկ 2010 թվականի արդյունքներում կազմել է 5 տոկոս: Սա նշանակում է, որ արտաքին պարտքի սպասարկման տեսակետից և մակրոտնտեսական ցուցանիշներ ապահովելու տեսակետից մենք հայտնվելու ենք ավելի բարվոք միջավայրում»:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85