Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀայՓոստը ավելացնում է փոստի արագությունը Երևանում
28/04/2022 15:13
Կիսվել

ՀայՓոստը ավելացնում է փոստի արագությունը Երևանում

ՀայՓոստը բարելավում է ծառայությունների մատուցման արագությունը և Երևան քաղաքում փոստի փոխանակումն իրականացնում օրը երեք անգամ, նախկին մեկ անգամի փոխարեն: Ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշխատանքային օր Երևանում մինչև ժամը 12:00 հանձնված առաքանին ուղարկել և ստանալ նույն օրը Երևանի այլ փոստային բաժանմունքից: 

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «Փոստի փոխանակման արագության մեծացումը շատ էական է մեր աշխատանքի համար: Երթուղիները 8-ից հասցնելով մինչև 13-ի՝ փոստի առաքման արագությունը ավելանում է  50 տոկոսով. մենք ստանում ենք շատ մեծ դրական արդյունք, որն անշուշտ կգոհացնի Երևանի մեր պահանջկոտ հաճախորդներին»:

«Մեր հաճախորդների հետադարձ կապի և առաջարկների շնորհիվ մենք հնարավորինս բարելավում ենք ՀայՓոստի ծառայությունների մատուցման արագությունը: ՀայՓոստը շարժվում է կյանքի ռիթմին համընթաց՝ ստեղծելով հնարավորություն առաքանիներ ուղարկել և ստանալ հարմար և մոտ բաժանմունքից հենց նույն օրը»,- նշում է ՀայՓոստի փոստային բիզնեսի տնօրեն Ինգա Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է մարզերում նույն ծրագրի իրականացմանը, ապա ՀայՓոստում ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Ըստ Հայկ Կարապետյանի՝ տեխնիկական որոշակի վերազինում կատարելուց հետո փոստը մարզեր կհասնի հաջորդ օրը:

Նշենք, որ 12:00-ից հետո Երևանի տարածքում առաքանին ուղարկելու դեպքում, փոստային բաժանմուքնից կարող եք ստանալ հաջորդ աշխատանքային օրը:

ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12