Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հունգարիան ընդունել է ռուսական գազի ու նավթի դիմաց ռուբլով վճարելու սխեման
28/04/2022 18:00
Կիսվել

Հունգարիան ընդունել է ռուսական գազի ու նավթի դիմաց ռուբլով վճարելու սխեման

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյյարտոն CNN հեռուստաալիքով հաստատել է, որ իր երկիրը կօգտագործի ռուսական գազի ու նավթի դիմաց Ռուսաստանի կողմից սահմանված վճարման սխեման:

Դիվանագետը պարզաբանել է. «Ռուսաստանից ստացվում է մեր գազի 85 տոկոսը, մեր նավթի 65 տոկոսը: Ինչո՞ւ: Որովհետեւ դա որոշվում է ենթակառուցվածքով: Դա ժամանց չէ, մենք չենք ընտրել իրադրությունը»,-ասել է նա:

Սիյյարտոն հավելել է, որ Հունգարիան ոչ մի այլընտրանքային աղբյուր կամ երթուղի չունի, որոնք իրեն թույլ կտային դադարեցնել ռուսական էներգակիրների ներմուծումն առաջիկա մի քանի տարում:

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ մի քանի այլ երկրներ համաձայնել են վճարման մոսկովյան սխեմային:

Այսպես, փաստաթղթում, որը Եվրահանձնաժողովի կողմից հրապարակվել է անցյալ շաբաթ, հաղորդվել է, որ «հնարավորություն է ստեղծվում» պահպանել նոր ռուսական կանոնները՝ հակամարտության մեջ չմտնելով ԵՄ-ի օրենսդրության հետ: Ինչպես տեղեկացվել է, նախօրյակին Սիյյարտոն Hungary Today պորտալին հայտարարել է, որ Հունգարիա ռուսական գազի մատակարարումները շարունակվում են Ռուսաստանի հետ պարտավորագրին եւ գրաֆիկին համապատասխան:

«Ես կցանկանայի բոլորին հանգստացնել. Բուլղարիային մատակարարումների դադարեցումը չի տարածվում այդ երկրի տարածքով տարանցման վրա»,-ասել է հունգարացի նախարարը:

Նա նշել է. «Մենք գտել ենք լուծումը, երբ Հունգարիան եվրոյով կվճարի «Գազպրոմբանկի» հաշվի վրա, որն այնուհետեւ դրանք կփոխանակի ռուբլու եւ կուղարկի «Գազպրոմ Էքսպորտ»,-նշել է նա: Ինչպես հաղորդվել է, ապրիլի 27-ի առավոտյան «Գազպրոմ»-ը լիովին դադարեցրել է գազի մատակարարումները «Բուլգարգազ» (Բուլղարիա) եւ PGNiG (Լեհաստան) ընկերություններին, որը կապված է ռուբլով չվճարելու հետ:

Ապրիլի 26-ին «Գազպրոմ Էքսպորտ»-ն այդ ընկերություններից չի ստացել ապրիլ ամսվա գազի մատակարարումների վճարումներն ռուբլով: Գազի դիմաց վճարումները, որը մատակարարվել է ապրիլի 1-ից, պետք է իրականացվեն ռուբլով՝ նոր ռեկվիզիտների օգտագործմամբ, ինչի մասին պայմանադիր կողմերը ժամանակին տեղեկացվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52