16/05/2011 10:48
ORIFLAME-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 10%-ՈՎ
Կոսմետիկայի արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` Oriflame-ն, ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում Oriflame-ի համախառն զուտ շահույթը կազմել է 31.5 մլն եվրո` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվելով 5.3%-ով: Նշենք, որ 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերությունն ապահովել էր 37.2 մլն եվրոյի զուտ շահույթ:
Հաշվետու եռամսյակի արդյունքներով Oriflame-ի շահույթը` մեկ բաժնետոմսի դիմաց, կազմել է 0.55 եվրո: Ընկերության վաճառքի ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 10%-ով և կազմել 361,9 մլն եվրո: Ընկերության արտադրանքի վաճառքն ապահովել են շուրջ 2 մլն խորհրդատու-վաճառողներ:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
