16/05/2011 12:30
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԵՐԿՐԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ
Չինաստանի կառավարությունն արգելել է երկրից դիզելային վառելիքի բոլոր տեսակների արտահանումը: Նման որոշումը, ինչպես հաղորդում է Financial Times-ը, պայմանավորված է առաջիկա ամիսներին այս երկրում բենզինի սպասվող պակասուրդով: Վերլուծաբանները Չինաստանի կառավարության այս որոշումը բնութագրում են որպես նախապատրաստական քայլ` ուղղված ամռան ամիսներին դիզելային վառելիքի ու բենզինի աճող պահանջարկը բավարարելու և երկրի տնտեսության վրա վառելիքի գների աճի ազդեցությունը մեղմելու նպատակների իրագործմանը:
Նշենք, որ վերջին ժամանակահատվածում Չինաստանը, BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) անդամ երկրների շարքում, վառելիքի արտահանումը սահմանափակող արդեն երկրորդ երկիրն է: Մինչ այս նման քայլի էր դիմել Ռուսաստանը: Այս երկիրը բարձրացրել էր նավթի արտահանման քվոտաները` նպատակ ունենալով «լրացնել» երկրում բերնզինի պակասուրդը:
Չինաստանը վերջին տարիների ընթացքում վառելիք էր մատակարարում ճապոնիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Սինգապուրին:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
Արծաթ
726.78
+5.37
10:50 08/08/26
10:30 08/08/26
19:12 07/08/26