Բիզնես

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՐԵՎԱՆԻ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿՀԱՍՑՆԻ 100%-Ի
16/05/2011 14:50
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԵՐԵՎԱՆԻ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿՀԱՍՑՆԻ 100%-Ի

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երևանի Նուբարաշեն համայնքի 47Ա ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` Նուբարաշենի հանգույցի  47Ա ԱՀԿ-ի ավելի քան 2000 բաժանորդային գծերի վերամիացումը թվային կայանին նախատեսվում է ավարտել մինչև 2011 թ. հուլիսի 31-ը` ապահովելով թվային կապով մայրաքաղաքում «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 100 տոկոսին:

««ԱրմենՏել» ընկերությունը հերթական անգամ հաստատում է Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների զանգվածային ներդրման հարցում առաջատար լինելու փաստը: Ինձ համար շատ հաճելի է, որ հենց Երևանը, ԱՊՀ երկրների մայրաքաղաքներից առաջիններից է, որն ամբողջությամբ ապահովված է թվային ֆիքսված կապով: Սա թույլ է տալիս ասել, որ Հայաստանի միլիոնանոց մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հասանելի է որակյալ լայնաշերտ Hi-Line ինտերնետ ծառայությունը», –  նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ Նուբարաշեն համայնքի 47Ա  ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների ավարտից հետո ամբողջ երկրում թվային հեռախոսակայաններին միացված կլինի “ԱրմենՏել” ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81 տոկոսը:

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` “ՎիմպելԿոմ Լթդ”-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Նամիբիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և ունի անուղակի մասնակցություն Globalive Wireless Canada (“Wind Mobile”) ընկերության բաժնետիրական կապիտալում: “ՎիմպելԿոմ Լթդ” իրականացնում է գործառույթներ ամբողջ աշխարհում` շուրջ 843 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: Ծառայությունները մատուցվում են “Beeline”, “Киевстар”, “djuice”, “Wind”, “Infostrada”, “Mobilink”, “Leo”, “Banglalink”, “Telecel” և “Djezzy”. “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88