ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 03/05/22
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 3-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.14 դրամով և կազմել 450.79 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.25 դրամով և կազմել 473.51 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.17 դրամով և կազմել 6.51 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.77 դրամով և կազմել 563.40 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 70.06 դրամով և կազմել 27700.92 դրամ: Արծաթի գինն աճել է 0.86 դրամով և կազմել 339.79 դրամ: