17/05/2011 15:22
ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՀԱՍԵԼ Է ԻՐ ՎԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ. ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴԵՖՈԼՏ
ԱՄՆ պետական պարտքը հասել է երկրի օրենսդրությամբ սահմանված առավելագույն սահմանին` 14.3 տրիլիոն դոլար, և այս պայմաններում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեկնարկել է նոր միջոցառումներ` հնարավոր դոֆոլտը կանխելու ուղղությամբ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները` ընդգծելով, որ ԱՄՆ կառավարությունն արդեն իսկ դադարեցրել է պետական միջոցների հոսքը երկու խոշոր պետական ներդրումային հիմնադրամներ` Հաշմանդամության սոցիալական ապահովության հիմնադրամ (Disability Fund) և Պետական ծառայողների կենսաթոշակային հիմնադրամ (Civil Service Retirement): Ենթադրվում է, որ նախատեսվող միջոցառումների արդյունքում ԱՄՆ կառավարությանը կհաջողվի մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը նվազեցնել դեֆոլտի հավանականությունը:
Նշենք նաև, որ ԱՄՆ կառավարությունը ներկայումս նպատակ ունի նաև բարձրացնել պետական պարտքի վերին սահմանը` դեֆոլտից առավել ամբողջական կերպով ապահովագրվելու նպատակով:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
