Աշխարհ

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մի դրամի ուժը. 10,757,867 դրամ «My Forest Armenia» բնապահպանական կազմակերպությանը
03/05/2022 18:57
Կիսվել

Մի դրամի ուժը. 10,757,867 դրամ «My Forest Armenia» բնապահպանական կազմակերպությանը

10․757․867 ՀՀ դրամ «My Forest Armenia» բնապահպանական կազմակերպությանը․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է

IDBank-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ սույն թվականի մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ ՀՀ դրամ, փոխանցվեց «My Forest Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությանը։

IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ բնության պահպանությունը Բանկի և Իդրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է։ «Այս տարվա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հավաքված «մի դրամները» ծառայելու են բնապահպանության կենսական գործին։ Գումարն այս անգամ կուղղվի Հայաստանի անտառների վերականգնմանը․ հասկանալով խնդրի լրջությունը՝ ողջ թիմով մեծ ոգևորությամբ միացանք գործին՝ հույս ունենալով, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ և մեր սերունդներին թողնել ավելի մաքուր ու կանաչ երկիր»։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը ևս ընդգծում է բնապահպանության առաջնային նշանակությունը։ «Բնապահպանությունը Հայաստանում ամենակարևոր հիմնախնդիրներից է․ ուրախ ենք, որ Իդրամի և IDBank-ի անունով անտառ կունենանք մեր հայրենի հողում ու սերունդների համար ավելի լավ ապագա ապահովելու համար մեր ջանքը կներդնենք: Մեր հաջորդ ծրագիրը ևս նույն նպատակին է միտված», – նշում է Արսեն Քդենյանը։

Հերթական ծրագրի ավարտին ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ շահառուի անունը․ մայիս և հունիս ամիսների ընթացքում Idram-ի և IDBank-ի հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները» ուղղվելու են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ընդգծում է «Մի դրամի ուժը» նախաձեռնության կարևորությունը Հայաստանում՝ ի նկատի ունենալով բարեգործություն կատարելու նոր մշակույթի ձևավորումը։ «Ընկերությունների և հիմնադրամի փիլիսոփայությունները համընկնում են․ Իդրամն ու Բանկը ցույց են տալիս մի դրամի ուժը, դե իսկ մենք հավատում ենք, որ մեկ երեխայի կրթելով՝ կառուցում ենք կայուն ու ապահով ապագա ողջ երկրի համար։ Հույս ունենք, որ առաջիկա ամիսների ընթացքում օգտատերերն ավելի ակտիվ վճարումներ կկատարեն, և այս ծրագրի վերջում էլ ավելի մեծ գումար կփոխանցվի հիմնադրամին», – նշում է Կորյուն Խաչատուրյանը։

Եթե ցանկանում եք դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան, ընդամենը անհրաժեշտ է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 9000-ից ավելի վաճառակետերում, 850-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75