«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀՅՈՒՐԸԿԱԼԵԼ ԷՐ «ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ» 2011Թ-Ի ՄՐՑՈՒՅԹԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հրավերով “Երևակայության գավաթ” 2011թ-ի մրցույթի ազգային փուլի եզրափակչի մասնակիցներն այցելեցին ընկերություն և ծանոթացան Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի աշխատանքին: Ընկերության տնօրենները, ստորաբաժանումների ղեկավարները “Երևակայության գավաթ” 2011թ-ի մրցույթի ազգային փուլի եզրափակիչ անցած ուսանողներին պատմեցին Հայաստանի կապի ազգային օպերատաորի աշխատանքի մասին: Հաղթած թիմերի մասնակիցներն այցելեցին Beeline հաճախորդների սպասարկման ծառայություն և ծանոթացան օպերատորների աշխատանքին, ընկերության զարգացման պատմությանը և հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներին: «ԱրմենՏել» ընկերությունից եզրափակչի մասնակից թիմերը ստացան նեթբուքեր և հուշանվերներ:
“Երևակայության գավաթ” 2011թ-ի ազգային փուլում հաղթած X-Tech թիմը, որը ներկայացրել է Teach Me Now ծրագիրը, Նյու Յորք քաղաքում կմասնակցի Microsoft ընկերության կողմից կազմակերպված մրցույթի միջազգային փուլին:
«Շատ ուրախ ենք ողջունել «ԱրմենՏել»-ի հարկի ներքո երիտասարդ սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներին` ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառի մենեջերներին: Ապագայում մենք կյանքի կկոչենք նորարարական ծրագրեր, իսկ ոմանց արդեն իսկ բախտ է վիճակվել ներկայացնելու իրենց ծրագիրը Նյու Յորքում կայանալիք 2011թ-ի “Երևակայության գավաթ” միջազգային եզրափակիչ մրցույթում: Վստահ եմ, հաղթելու ցանկությունը և ոգևորությունը կբացեն ձեր առջև լավագույն հեռանկար, իսկ տաղանդը կարտահայտվի ամբողջությամբ», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը:
«Microsoft-ի հայաստանյան գրասենյակի և «ԱրմենՏել» ընկերության համագործարկցությունը կարելի է համարել ռազմավարական: Մեր արդյունավետ համագործակցությունն, այդ թվում այս ծրագրի շրջանակներում, շարունակվում է ոչ առաջին տարին, և ես ցանկանում եմ նշել, որ սա մի վառ օրինակ է, թե ինչպես բիզնեսի սոցիալական պատասխանատվության ծրագրերը նպաստում են երիտասարդ սերնդի զարգացմանը», – ասաց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
“Երևակայության գավաթ”–ը աշխարհի ամենամյա միջազգային տեխնոլոգիական մրցույթ է, որը կազմակերպվում է Microsoft-ի և այլ ընկերությունների աջակցությամբ: “Երևակայության գավաթ”-ի հիմնական թեման ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցով ժամանակակից հիմնախնդիրների լուծումն է: Նախորդ տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 325000 ուսանող 100 երկրից:
“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է օպերատորների աշխարհի խոշորագույն խմբերից մեկի` “ՎիմպելԿոմ Լթդ”-ի մաս, որն ընդգրկում է հեռահաղորդակցության ինտեգրված ծառայություններ, այդ թվում անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա կապի և տվյալների փոխանցման, ինչպես նաև ինտերնետ լայնաշերտ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Նամիբիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և ունի անուղակի մասնակցություն Globalive Wireless Canada (“Wind Mobile”) ընկերության բաժնետիրական կապիտալում: “ՎիմպելԿոմ Լթդ” իրականացնում է գործառույթներ ամբողջ աշխարհում` շուրջ 843 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: Ծառայությունները մատուցվում են “Beeline”, “Киевстар”, “djuice”, “Wind”, “Infostrada”, “Mobilink”, “Leo”, “Banglalink”, “Telecel” և “Djezzy”. “ՎիմպելԿոմ Լթդ” բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP ծածկագրով: