17/05/2011 16:34
GOOGLE-Ը ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱ
Ամերիկյան Google Inc. ընկերությունն իր գործունեության պատմության ընթացքում առաջին անգամ դուրս է եկել պարտատոմսերի շուկա: Ինչպես նշվում է Google-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ` ընկերությունը մտադիր է թողարկել 3 մլրդ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր` 3, 5 և 10 տարի մարման ժամկետներով: Այսպիսով, մուտք գործելով պարտատոմսերի շուկա` Google-ը փորձում է օգտվել երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավման բացառիկ հնարավորությունից:
Ընկերությունը նախատեսում է թողարկումն իրականցնել երեք մակարդակով. առաջին մակարդակ` պարտատոմսերի թողարկում 1 մլրդ ընդհանուր ծավալով, տարեկան 1.25% տոկոսադրույքով և 3 տարի մարման ժամկետով, երկրորդ մակարդակ` պարտատոմսերի թողարկում 1 մլրդ ընդհանուր ծավալով, 5 տարի մարման ժամկետով և տարեկան 2.125% տոկոսադրույքով, երրորդ մակարդակ` պարտատոմսերի թողարկում 1 մլրդ ընդհանուր ծավալով, 10 տարի մարման ժամկետով և տարեկան 3.625% տոկոսադրույքով: Թողարկումը կիրականացնեն Citigroup Global Markets Inc., Goldman, Sachs & Co., J.P. Morgan Securities LLC, Merrill Lynch, Pierce, Fenner & Smith Incorporated, Credit Suisse Securities LLC և Morgan Stanley & Co. բանկերը:
Google-ի գնահատականներով` պարտատոմսերի թողարկման արդյունքում զուտ մուտքները կկազմեն 2.97 մլրդ դոլար:
24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
Արծաթ
492.72
+1.9
11:07 24/11/26
10:50 24/11/26
