Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
ՊԵԿ. 2022թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է շահութահարկի շուրջ 32.9 մլրդ դրամ աճ
06/05/2022 10:54
Կիսվել

ՊԵԿ. 2022թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է շահութահարկի շուրջ 32.9 մլրդ դրամ աճ

2022թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին ՊԵԿ-ը հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  ապահովել է շուրջ 632  միլիարդ դրամ՝ մոտ 119 միլիարդ դրամով կամ 23.2 տոկոսով գերակատարելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերը: Իսկ ապրիլի ցուցանիշը՝ շուրջ 51.2 միլիարդ դրամով կամ 28.4%-ով գերակատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: 

Հատկանշական է, որ հիմնական աճն արձանագրվել է շահութահարկի և բնօգտագործման վճարների, մասնավորապես ռոյալթիի մասով, թերևս, պայմանավորված հանգամանքով, որ ապրիլը շահութահարկի և ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման վերջնաժամկետն է: Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատությամբ  շահութահարկի աճը 2022թ. ապրիլին կազմել է շուրջ 32.9 մլրդ դրամ (2022թ. ապրիլին հավաքագրվել է 98.4 մլրդ դրամ), իսկ բնօգտագործման վճարների գծով՝ 9.8 մլրդ դրամ (2022թ. ապրիլին հավաքագրվել է 18.6 մլրդ դրամ), որից 9.4 մլրդ դրամը՝ ռոյալթիի մասով (2022թ. ապրիլին հավաքագրվել է 17.2 մլրդ դրամ):

Շահութահարկի գերակատարումն առաջին հերթին պայմանավորված է համախառն եկամտի աճով: 2021թ. արդյունքներով շահութահարկի հաշվարկներով ցույց տրված համախառն եկամուտը կազմել է շուրջ 11.6 տրլն դրամ, որը գերազանցում է 2020թ. նույն ցուցանիշը (կազմել է 8.3 տրլն. դրամ)` 39.8 %-ով: Իսկ համախառն եկամտի աճի ցուցանիշում իր հերթին մեծ դերակատարում է ունեցել գործարքների և փաստաթղթավորման աճը, ինչը տնտեսական ակտիվության և հարկային վարչարարության բարելավման արդյունք է: Այդ մասին է վկայում նաև ՀԴՄ կտրոնների և այլ հաշվարկային փաստաթղթերի քանակի և դրանցով արտացոլվող շրջանառության շարունակական աճը: Մասնավորապես՝ 2021թ. ընթացքում գործարքների (հաշվարկային փաստաթղթերի) քանակը կազմել է շուրջ 558 մլն. հատ և դրանցով արձանագրված գումարը՝ 8.2 տրլն դրամ, որը գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը՝ քանակով՝ 102 մլն հատով (22.4%), իսկ գումարով՝ 1.7 տրլն դրամով (26.8%)/

Շահութահարկի աճի դինամիկայում էական դեր է ունեցել նաև 2020 թվականից կանխավճարների հաշվարկման մեխանիզմի փոփոխությունը: Այսպես, եթե 2019թ. շահութահարկի կանխավճարների գումարը կազմել է շուրջ 103.6 մլրդ դրամ, ապա 2020-2021թթ. արդեն կազմել է համապատասխանաբար՝ 64.5 մլրդ դրամ և 67.7 մլրդ դրամ: 

Շահութահարկի հաշվարկներով արտացոլված վճարման ենթակա հարկի գումարի աճը հիմնականում արձանագրվել է մետաղական հանքարդյունաբերության (աճը՝ շուրջ 13.2 մլրդ դրամ), մեծածախ առևտրի (աճը՝ շուրջ 5.0 մլրդ դրամ), օդային տրանսպորտի օժանդակության (աճը ՝շուրջ 3.5 մլրդ. դրամ) և մանրածախ առևտրի ոլորտներում (աճը շուրջ 3.2 մլրդ. դրամ): 

Ապրիլին դրական ցուցանիշ ապահոված մյուս ուղղությունը՝ ռոյալթիի աճը՝ 9.4 միլիարդ դրամի չափով, հիմնականում պայմանավորված է մետաղական հանածոների միջազգային գների բարձրացմամբ: Մասնավորապես՝ ռոյալթիի բազան աճել է պղնձի և մոլիբդենի միջազգային գնաճի հաշվին: 

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87