ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՍՊԱՌԱԾ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՆՎԱԶԵՑՎԱԾ ՍԱԿԱԳՆԻՑ ՕԳՏՎԵԼ Է 49 286 ԲԱԺԱՆՈՐԴ
Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Սարգսյանի նախաձեռնությամբ գազ սպառող սոցիալապես անապահով ընտանիքները ապրիլի 1-ից վճարում են ավելի ցածր սակագին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «ՀայՌուսգազարդ»-ին տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակի համաձայն, հաշվարկային ժամանակաշրջանում նվազեցված սակագնից օգտվել է 49 286 բաժանորդ: Ցուցակում ընդգրկված բաժանորդները 300 խմ սպառած գազի համար յուրաքանչյուր խմ դիմաց վճարում են 100 դրամ՝ 132 դրամի փոխարեն: Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ընկերությունից:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ամեն ամիս թարմացնում է ցուցակները, ներառելով նոր անապահով բաժանորդներ, որոնք կօգտվեն ցածր սակագնից: