19/05/2011 15:36
ԱՄՀ – ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է «ՁԳԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՏԻՆԵՐԸ»
Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրները կարճաժամկետ հատվածում պարտադիր կերպով պետք է «ձգեն իրենց գոտիները», որպեսզի կարողանան հաջող կերպով շարունակել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու գործընթացը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ)` Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի հարցերով տնօրենի տեղակալ Դեյվիդ Ոուենը:
Ըստ նրա` այս տարածաշրջանի երկրների համար որպես առաջնային խնդիր դեռևս մնում է գնաճի աճող տեմպը. որոշ երկրներում այս ցուցանիշն անգամ հասել է երկնիշ մակարդակի: Ընդհանուր առմամբ, ԱՄՀ ներկայացուցչի գնահատմամբ, գնաճը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում միջինը տատանվում է 11%-ի սահմաններում: Նշենք, որ այս տարածաշրջանի երկրներում գնաճի բարձր տեմպը պայմանավորված է նախ և առաջ պարենային ապրանքների գների աճով:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
