Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Ֆուտբոլային հաղթանակ՝ նվիրված Հաղթանակի օրվան․ կայացավ ֆուտբոլային մինի մրցաշարի եզրափակիչը
09/05/2022 15:44
Կիսվել

Ֆուտբոլային հաղթանակ՝ նվիրված Հաղթանակի օրվան․ կայացավ ֆուտբոլային մինի մրցաշարի եզրափակիչը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում կայացավ Հայրենական մեծ հաղթանակի 77-ամյակին նվիրված ֆուտբոլի մանկապատանեկան երկօրյա մինի մրցաշարի եզրափակիչն ու մրցանակաբաշխությունը։

Մրցաշարը կազմակերպել էր Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Մասնակցում էին հանրակրթական դպրոցների և «Ռոսիա» ՀԿ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի աշակերտները: Մրցաշարը կայացել է օլիմպիական կարգով։ Երկօրյա խաղերի ընթացքում եզրափակիչ էին հասել Խարբերդի N1, Վ. Մայակովսկու անվան N7, Ռ․Սևակի անվան N151 և Մ. Նալբանդյանի անվան N33 դպրոցի աշակերտները։

Մրցաշարի չեմպիոն դարձավ N33 դպրոցի թիմը, որն էլ վերցրեց չեմպիոնական գավաթը։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին մեդալներով և դիպլոմներով պարգևատրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Էդգար Մանուկյանը և ՀՖՖ Գործկոմի ներկայացուցիչ Գագիկ Աղբալյանը:

Պարգևատրման արարողությունը իրականացվեց ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ Վարչության նվագախմբի երաժշտական ուղեկցությամբ:

«Երեխաները ցույց տվեցին գերազանց խաղ։ Հուսով եմ՝ ապագայում նրանց կտեսնենք ազգային հավաքականում և նրանք պատվով Հայաստանը կներկայացնեն աշխարհում։ Բոլոր խաղացողներն արժանի էին պարգևների, եզրափակիչ խաղը իսկապես թեժ էր, համառ մրցակցություն էր ընթանում։ Հաղթանակի օրվա այս մրցաշարին հայկական և ռուսական դպրոցների աշակերտների մասնակցությունը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հերթական ապացույցն է», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Մրցաշարի նպատակն է երիտասարդների շրջանում զարգացնել ֆուտբոլը և խթանել առողջ ապրելակերպը:

«Ցանկանում եմ շնորհավորել չեմպիոններին, հիշեցնելով մյուս թիմերին, որ հաղթանակի ճանապարհը գծվում է պարտություններով։ Սպորտում պարտությունները սովորեցնում են, բոլոր մասնակիցներին մաղթում եմ բազում հաղթանակներ», – նշեց ՀՖՖ Գործկոմի ներկայացուցիչ Գագիկ Աղբալյանը:

Հիշեցնենք, որ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը մայիսի 6-15-ը լայնամասշտաբ ծրագրով նշում է Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակը: Մայիսի 6-ին Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում բացվել է «Հայրենական Մեծ Պատերազմը և Երևանը» թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակին: Նույն օրը Հրազդան քաղաքի Դրամատիկական թատրոնում կայացավ Վանաձորի կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված Հաղթանակի օրվան։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59