Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ԱՌԱՋԻԿԱ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀՀ ԿԲ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԳՆԱՃԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԶԳԱԼԻ ՆՎԱԶՈՒՄ
20/05/2011 15:30
Կիսվել

ԱՌԱՋԻԿԱ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀՀ ԿԲ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԳՆԱՃԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԶԳԱԼԻ ՆՎԱԶՈՒՄ

2011թ. ապրիլին դիտվել է 12-ամսյա գնաճի կտրուկ` 2.6 տոկոսային կետով նվազում, ինչի արդյունքում այն կազմել է 8.9%:  Չնայած դրան, գնաճի կառուցվածքում պահպանվել է պարենային ապրանքների գների աճի գերակշռող ազդեցությունը (նպաստումը ապրիլի 12-ամսյա գնաճին` 7.8 տոկոսային կետ):  Այսպիսին է ՀՀ ԿԲ գնահատականը` բանկի խորհրդի` մայիսի 10-ին տեղի ունեցած  նիստի շրջանակներում քննարկված իրավիճակային հաշվետվությունների արդյունքում:
 
Ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թ. ապրիլին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.2% գնանկում, որին բացառապես նպաստել է պարենային ապրանքների գների նվազումը` 0.5%-ով (նպաստումը գնանկմանը` 0.3 տոկոսային կետ), այդ թվում` 5.3%-ով նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ» և 1.8%-ով` «Միրգ» ապրանքախմբերի գները:  Ոչ պարենային ապրանքների գներն ապրիլին աճել են 0.5%-ով (նպաստումը գնաճին` 0.1 տոկոսային կետ), որը հիմնականում պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 3.9% և 5.8% աճերով: Ծառայությունների սակագները ամսվա ընթացքում մնացել են անփոփոխ:
 
2011 թ. ապրիլին միջազգային ապրանքային շուկաներում կրկին դրսևորվել են գնաճային միտումներ: Այսպես, հումքային ապրանքների շուկայում նավթի և ոսկու միջազգային գներն ամսվա ընթացքում աճել են` համապատասխանաբար 7.5% և 4.4%-ով: Չնայած Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության պարենային գների ինդեքսը ապրիլին` նախորդ ամսվա նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ` 232.0 կետ, այնուամենայնիվ, պարենային ապրանքների շուկայում ևս ապրիլին դիտվել են գնաճային միտումներ, մասնավորապես` հացահատիկի միջին ամսական գինն աճել է 6.1%-ով: Հումքային և պարենային ապրանքների միջազգային գների աճի պայմաններում ԱՄՆ-ում ձևավորված գնաճային սպասումների, ինչպես նաև ԱՄՆ տնտեսության ակտիվության գնահատականների որոշակի անկման հետ կապված` ԱՄՆ դոլարի փոխարժեքը միջազգային ֆինանսական շուկաներում ապրիլին ցուցաբերել է արժեզրկման միտումներ` եվրոյի նկատմամբ արժեզրկվելով շուրջ 3.2%-ով:
 
ՀՀ ԿԲ Խորհուրդն արձանագրել է նաև, որ, չնայած հետագա ռիսկերի պահպանմանը, ապրիլի ընթացքում պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել են գների կայունացման միտումներ:  Խորհուրդը միակարծիք է, որ գնաճի վրա ազդեցության տեսանկյունից տնտեսության ներքին հատվածից եկող ազդակները առավելապես չեզոք են: Իրականացվելիք հարկաբյուջետային քաղաքականությունը և մասնավոր ծախսումները որոշակիորեն կզսպեն ներքին պահանջարկը: Գյուղատնտեսության ոլորտում ներկա բնակլիմայական պայմաններում և իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է այդ ճյուղի առաջարկի ավելացման հաշվին տեղական արտադրության պարենային ապրանքների գնանկումային միտումներ:
 
Հաշվի առնելով վերը նկարագրված միջավայրը, որն հիմնականում փաստում է առաջիկա ժամանակահատվածի համար գնաճային ռիսկերի զգալի մեղմման հանգամանքը, և իրատեսական համարելով այն, որ տարեսկզբից իրականացված դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ձևավորված տոկոսադրույքները կնպաստեն 201 թ. երկրորդ կեսից գնաճի արագ նվազմանն ու կանխատեսվող հորիզոնում 4%±1.5 տատանումների թույատրելի միջակայքում ձևավորմանը` ԿԲ խորհուրդը ձեռնպահ է մնացել նաև դրամավարկային պայմանների փոփոխությունից:
12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25