Բիզնես

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 438.00-1.00 EUR SELL - 442.00-1.50
OIL:  BRENT - 63.67-1.50 WTI - 59.55-1.62
COMEX:  GOLD - 4077.70+0.40 SILVER - 50.79+0.67
COMEX:  PLATINUM - 1560.70+1.14
LME:  ALUMINIUM - 2780.00-1.19 COPPER - 10719.50-0.55
LME:  NICKEL - 14638.00-0.08 TIN - 36873.00-0.04
LME:  LEAD - 2023.50-0.69 ZINC - 2989.00-0.17
FOREX:  USD/JPY - 157.33+1.30 EUR/GBP - 1.1514-0.54
FOREX:  EUR/USD - 1.1514-0.54 GBP/USD - 1.3043-0.73
STOCKS RUS:  RTSI - 1029.78+3.38
STOCKS US: DOW JONES - 46138.77+0.10 NASDAQ - 22564.23+0.59
STOCKS US: S&P 500 - 6642.16+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 48537.70-0.34 TOPIX - 3245.58-0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 25830.65-0.38 SSEC - 3946.74+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 9507.41-0.47 CAC40 - 7953.77-0.18
STOCKS EUR:  DAX - 23162.92-0.08
19/11/2025  CBA:  USD - 381.47-0.54 GBP - 499.88-2.42
19/11/2025  CBA:  EURO - 441.32-1.12
19/11/2025  CBA:  GOLD - 49804-214 SILVER - 616.91-10.14
Իդրամը ստացել է ԻդրամՆեթ QR վճարումների հայաստանյան համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն
20/11/2025 12:45
Կիսվել

Իդրամը ստացել է ԻդրամՆեթ QR վճարումների հայաստանյան համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն

Իդրամը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքերը Հայաստանի ֆինանսական ոլորտում․ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Իդրամ» ՍՊԸ-ին տրամադրվել է «ԻդրամՆեթ» QR վճարումների հայաստանյան համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն։

Սա նշանակում է, որ ԻդրամՆեթը QR վճարումների համակարգ է, որը իրավունք ունի Հայաստանում ընդունել QR վճարումներ համակարգի մասնակից և գործընկեր կազմակերպությունների հաճախորդներից։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի թույլտվության շնորհիվ Իդրամը, QR վճարումների տարածումը և ընդլայնումը կարող է իրականացնել արդեն որպես հայաստանյան վճարային համակարգ՝ համագործակցող կամ ապագա գործընկերների համար առավել կանոնակարգված, վերահսկվող և հուսալի համակարգի միջոցով։ Սա ոչ միայն նոր էջ է Իդրամի զարգացման պատմության մեջ, այլև կարևոր քայլ ամբողջ ֆինանսական էկոհամակարգի առաջընթացի համար, քանի որ ԻդրամՆեթը սահմանում է QR վճարումների հստակ կանոններ, որոնք հնարավորություն են տալու թե Իդրամ QR համակարգին մինչև օրս միացած, թե ապագայում միացող գործընկերների, մասնակիցների համար կանոնակարգված ծառայություններ ստանալու համար։ Ընդ որում այդ մասնակիցները կարող են լինել ինչպես հայաստանյան ֆինանսական համակարգի անդամներ, այնպես էլ միջազգային շուկայի ներկայացուցիչներ, որոնց համար Իդրամը կապահովի շուկայում առկա այլ համակարգերի հետ փոխգործելիություն։ «Մենք հավատում ենք, որ ԻդրամՆեթը կդառնա վստահելի և անփոխարինելի վճարային ենթակառուցվածք Հայաստանի բնակիչների և բիզնեսների համար՝ ստեղծելով նոր չափանիշներ վճարային ոլորտում», – նշում է Արսեն Քդենյանը։

ԻդրամՆեթը լինելու է վճարահաշվարկային համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել ֆինանսական գործարքներ ժամանակակից չափանիշներին համապատասխան անվտանգությամբ և արագությամբ։ Նոր համակարգը նպատակ ունի․

  • ապահովել Հայաստանի ներքին շուկայում վճարային գործիքների ինտեգրված և հուսալի ենթակառուցվածք,
  • աջակցել թվային տնտեսության զարգացմանը,
  • ընդլայնել բիզնեսների և օգտատերերի համար հասանելի հնարավորությունները,
  • բարձրացնել ֆինանսական համակարգի արդյունավետությունն ու մրցունակությունը,
  • շարունակել ներդնել և զարգացնել նոր թվային պրոդուկտներ ՀՀ ֆինանսական համակարգում։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Իդրամը համագործակցություն է հաստատել Alipay+ և ByBit խոշորագույն ընկերությունների հետ, իսկ օրեր առաջ հայտարարել է WeChat-ի հետ սպասվող ռազմավարական համագործակցության մասին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

19/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.47
-0.54
Եվրո (EUR)
441.32
-1.12
Ռուբլի (RUR)
4.7262
+0.0182
Լարի (GEL)
141.07
-0.15
49804
-214
Արծաթ
616.91
-10.14