Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Toyota-ն կարանտինի պատճառով Ճապոնիայի ութ գործարաններում կդադարեցնի աշխատանքը
11/05/2022 13:53
Կիսվել

Toyota-ն կարանտինի պատճառով Ճապոնիայի ութ գործարաններում կդադարեցնի աշխատանքը

Toyota Motor Corp.-ը մայիսին Ճապոնիայի ութ գործարաններում աշխատանքը մինչեւ վեց օր ժամկետով կդադարեցնի դետալների հետ կապված խնդրի պատճառով, որը պայմանավորված է չինական Շանհայում երկարատեւ լոքդաունով: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ճապոնական ավտոկոնցեռնին:

Toyota-ն մայիս ամսվա արտադրության պլանը կրճատել է՝ 750 հազար ավտոմեքենայից հասցնելով մինչեւ 700 հազարի:

Աշխատանքը գործարաններում կդադարեցվի մայիսի 16-ից մինչեւ 21-ը, ճշտում է ավտոկոնցեռնը: Մարտին Toyota-ն իր բոլոր գործարաններում աշխատանքը դադարեցրել էր ուժեղ երկրաշարժի պատճառով, որը նույնպես հանգեցրել է պահաստամասերի անբավարարության:

Ավելի վաղ Toyota-ն մարտ ամսվա արտադրական պլանները կրճատել Էր 50 հազար ավտոմեքենայով, այնուհետեւ ապրիլին՝ 150 հազար մեքենայով, ինչպես նաեւ նախազգուշացրել է մայիսին եւ հունիսին նպատակային ցուցանիշների համեմատությամբ արտադրության նվազեցման հավանականության մասին:

Չինաստանը պահպանում է «զրոյական համբերություն» COVID-19-ի նկատմամբ քաղաքականությունը: Դա նշանակում է վիրուսի տարածման սահմանափակում լոքդաունի միջոցով եւ պարտադիր կարանտին այն անձանց համար, որոնք շփվել են ախտահարված քաղաքացիների հետ:

Այսպես, Շանհայում միլիոնավոր քաղաքացիներ արդեն ավելի քան մեկ ամիս գտնվում են մեկուսացման ռեժիմի պայմաններում:

Բացի Շանհայից, եւս տասնյակ չինական քաղաքներում գործում են լիակատար կամ մասնակի լաքդաուններ: Նման քաղաքականությունը տնտեսական կորուստների է բերում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41