Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՅՈՒՄՐԻ
24/05/2011 22:26
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՅՈՒՄՐԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Գյումրիի «Մուշ 2» նորակառույց թաղամաս, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: 
Նշենք, որ «Մուշ 2» թաղամասում նախատեսվում է կառուցել 1856 բնակարան. ըստ կնքված պայմանագրի՝ դրանց հանձնումը կկատարվի այս տարվա հոկտեմբերին: 
Խորհրդակցությունից հետո քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հավաստեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակին, և որակով: 

 

Այնուհետև վարչապետը մասնակցել է Գյումրիի «Օյունջյան» դպրոց- վարժարանի նոր մասնաշենքի բացմանը, որը հիմնանորոգվել է բժիշկ, նյույորքահայ բարերար Հովհաննես Օյունջյանի հովանավորությամբ: 

Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ներկաներին և շնորհավորել նոր մասնաշենքի կառուցման առթիվ: Նրա խոսքով կրթօջախների վերականգնումը մեծ խորհորդ ունի, որովհետև վկայում է հայ ժողովրդի շարունակականության ամուր հիմքերի մասին: Տիգրան Սարգսյանը կարևորեց բարերարների ուշադրությունը կրթօջախների նկատմամբ. «Այս կրթօջախից հարյուրավոր տաղանդաշատ երեխաներ, ծառայելով իրենց սեփական ժողովրդին, իրենց ուրույն ձեռագիրն են թողնելու, իրենց խոսքն ասելու մեր պատմության մեջ»: Կառավարության ղեկավարը նշել է, որ ժամանակակից աշխարհում ազգերի մրցակցությունը այսուհետև լինելու է ինտելեկտի և գիտելիքի ասպարեզում ու այն ազգերն են համարվում զարգացած, որոնք ունեն լավ կրթություն: Ազգանվեր գործունեության ու հայրենիքում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնելու համար Հովհաննես Օյունջյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Գյումրիի «Օյունջյան» դպրոց- վարժարանի նոր մասնաշենքի վերակառուցման համար ներդրվել է ավելի քան 800 հազար դոլար, հիմնանորոգվել է 1500 քառակուսի մետր տարածք՝ կահավորվել է ուսումնական ողջ մասնաշենքը: Վերջինում կան ոչ միայն նոր դասասենյակներ, համակրգչային սրահ, այլև լինգաֆոնային կաբինետ, նոր մարզասրահ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01