Սոցիալական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է
25/05/2011 17:36
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է

Այսօր ՀՀ Մշակույթի նախարարությունում կայացավ «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ոսկե Ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Ասուլիսում ներկայացվել են փառատոնի այս տարվա ծրագրերը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնի մրցութային ծրագրերը ներառել են խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Այդ թվում` վերջին 2 տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ստեղծված լավագույն ֆիլմերի ընտրանին: Նախատեսված է Հայաստանում և արտերկրում հայազգի կինոգործիչների կողմից ստեղծված լավագույն ֆիլմերը նեկայացնող հայկական համայնապատկեր մրցութային ծրագիր:

Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հանդես է գալիս որպես փառատոնի գլխավոր հովանավոր: Այս կապակցությամբ  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց. «Որպես հասարակության մաս և կորպորատիվ պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է «Ոսկե Ծիրան» փառատոնի կազմակերպման գործում իր աջակցությունն ունենալու համար: Անհրաժեշտ է սատարել միջազգային ասպարեզում մեր երկրի վարկանիշը բարձրացնող նախաձեռնությունները: Այդ տրամաբանությամբ, արդեն վեցերորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս փառատոնի կողքին է: Մենք բարձր ենք գնահատում ՙՈսկե ծիրան՚ փառատոնի դերը` մեր երկրում մշակութային երկխոսության և կրթական միջավայր ստեղծելու հարցում: Այս կերպ աշխարհը մոտենում է Հայաստանին, Հայաստանը` աշխարհին»:

«Ոսկե ծիրան» ե րևանյան  միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում նախատեսված է է նաև հոբելյանական միջոցառումների շարք` նվիրված հայազգի ակնառու կինոգործիչներ Ռոման Բալայանին, Էդմոնդ Քյոսայանին և Դմիտրի Կեսայանցին:

8-րդ փառատոնին ավելացել է մրցութային ևս մեկ ծրագիր` կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի «Կորիզ» միջազգային մրցույթը: Փառատոնի նոր ծրագրերից է նաև Կինոդպրոցների ծրագիրը, որի շրջանակներում այս տարի կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսական պետական կինոյի ինստիտուտի (ВГИК) ուսանողական ֆիլմերը:

Հատուկ ծրագրերի շարքում են ԱՊՀ ստեղծման 20-ամյակին նվիրված արտամրցութային ծրագիրը`  «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով, Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված` իտալական դասական և ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված ծրագիրը, որտեղ ընդգրկված կլինեն օտարերկրյա կինոգործիչների կողմից նկարահանված ֆիլմեր` Հայաստանի և հայերի մասին: Նախատեսված են նաև անկախության տարիներին նկարահանված հայկական վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15