Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը
23/05/2022 16:07
Կիսվել

Ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը։ Նոր բրենդը մարմնավորում է Հայաստանի հնագույն ժառանգությունը, անապակ բնությունը և ժայռոտ բնապատկերները, ինչպես նաև երկրի հյուրընկալությունը, հարուստ խոհանոցային մշակույթը և այդ ամենի հասանելիությունը այցելուների համար։ Բրենդի նոր կարգախոսը՝ «Armenia, The Hidden Track» («Հայաստան. թաքնված ուղի») և հարուստ տեսողական ինքնությունը ընդգծում են Հայաստանի տարբերվող բնավորությունը՝ որպես չբացահայտված գոհար, որն իր դրական էներգիայով զբոսաշրջիկներին հարազատ փորձառություն է տալիս՝ առավել հայտնի զբոսաշրջային արահետներից անդին։

«Հայաստանն ունի ուշագրավ զբոսաշրջային ներուժ՝ իր եզակի, բայց հիմնականում անհայտ և չուսումնասիրված մշակութային և բնական ռեսուրսներով, ինչպես նաև խոհանոցային և արկածային փորձառություններով։ Ծրագրի նպատակն էր սահմանել և ստեղծել Հայաստանի՝  որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության բրենդավորումը, և ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային թիրախային շուկաներում, – ասաց Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը։

Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը ստեղծվել է երևանյան ԱՀԱ կոլեկտիվ ստեղծարար ստուդիայի կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում, որին աջակցում է Եվրոպական միությունը և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։

Հատուկ այս նախագծի համար թիրախային խմբերի ներգրավվածությամբ ուսումնասիրություններ են իրականացվել, որոնք կառուցված էին երկու հիմնասյան վրա` երկրի ընկալումն ու փորձառությունը։ Այդ ուսումնասիրություններից դուրս են բերվել հիմնական պատկերացումներն այն մասին, թե ինչպես է թիրախային լսարանը ընկալում Հայաստանը և ապրում հայկական զբոսաշրջային փորձը: Համագործակցելով Զբոսաշրջության կոմիտեի հետ՝ ԱՀԱ կոլեկտիվի թիմը մշակել է եզակի բրենդ՝ երկրի մրցակցային առավելությունների խթանումը վերածելով մրցակցային ինքնության՝ դարձնելով Հայաստանը տարբերվող և ուրույն զբոսաշրջային ուղղություն։

Բրենդը ներառում է Հայաստանի ԴՆԹ-ն՝ ընդգրկելով ինչպես այցելուների, այնպես էլ տեղացիների իրական պատկերացումներն ու փորձառությունները: Հայաստանը առանձնահատուկ կերպով ընկալվում է որպես ձգող ու առատաձեռն երկիր։ Երկիր, որը պատմական ու մշակութային թաքնված գոհար է, երկիր, որն առաջարկում է անսահման ջերմություն ու հյուրընկալություն, որն առաջացնում է զարմանալի հույզեր և հարազատության անկեղծ զգացում:

«The Hidden Track» անգլերեն կարգախոսի առաջնային նշանակությունն է «դեռևս չբացահայտված ուղություն», իսկ երկրորդականն առնչվում է երաժշտական ոլորտին։ Նախկինում շատ ձայնագրություններում կարելի էր հայտնաբերել երգացանկում նախօրոք չնշված մի կատարում, որն ամբողջացնում էր ունկնդրման փորձառությունը։ Այս արտահայտությունն (The Hidden Track) ակնարկում է զարմանքն ու անակնկալ հիացմունքը, որն այցելուն զգում է Հայաստան ճամփորդելիս։

«Մեր նախագծի գլխավոր նպատակներից մեկն է ապահովել զբոսաշրջության ոլորտի երկարաժամկետ զարգացումը և այս առումով մենք շատ ուրախ ենք, որ աջակցում ենք ոչ միայն Հայաստանի մասնավոր ոլորտին, այլև ինստիտուցիոնալ մակարդակում։ Ես շնորհավորում եմ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեին երկրի զբոսաշրջային նոր բրենդի ստեղծման կապակցությամբ և անհամբեր սպասում եմ, թե երբ այն կօգտագործվի աշխարհի տարբեր ծայրերում՝ զանազան ցուցահանդեսների և միջոցառումների ժամանակ», – ասել է ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն։

Հայաստանի` արմատների պես խոր պատմությունն ու մշակույթը առաջարկում են բազմաշերտ բացահայտումներ ցանկացած տարիքի այցելուների համար: Երկիրը հարուստ է խոհանոցային և արկածային փորձառություններով և արահետներով, որոնք այցելուներին ներգրավում են ընկերական, համարձակ և եռանդուն ճամփորդությունների մեջ։ Տեսողական տարրերի միջոցով բրենդը փոխանցում է նմանատիպ զգացողություններ։

«Ներկայացվող բրենդը մշակվել է որպես օրգանական և մշտապես զարգացող համակարգ։ Բրենդի տեսողական ինքնությունն իրենից ներկայացնում է ներքաշող ձայնային ալիքների միջավայր, որոնք կարծես արտացոլում են Հայաստանի լեռնային բնապատկերները։ Ձևավորված համակարգը հիմնված է կառուցվածքային, բայց ճկուն հիմնարար տարրերի վրա, որոնց թվում են բառանշանը, նորաստեղծ տառատեսակը, որից բխում է ներառական նկարազարդումների համարգ, տաք և վառ գունապնակը։ Տեսողական համակարգի բազմակողմանիությունը առաջարկում է անսահման ստեղծագործական հնարավորություններ և թույլ է տալիս ինքնությանը հասունանալու ժամանակի հետ մեկտեղ, որպեսզի միշտ լինի տարբեր, թարմ և եզակի՝ իր բոլոր դրսևորումներում։ Նման մոտեցմամբ նախագծված բրենդը ներգրավում է դիտողին ավելի ներքաշող և դինամիկ տեսողական փնտրտուքների մեջ՝ Հայաստանը բացահայտելիս», – բացատրում է ԱՀԱ կոլեկտիվի տնօրեն Նաիրի Խաչատուրյանը։

Միջոցառման գագաթնակետը բրենդի հռչակագրի եզակի անիմացիոն ներկայացումն էր, որը մշակված է որպես նամակ՝ Հայաստանի կողմից ուղղված աշխարհին՝ երկիր այցելելու հրավերով։ Հռչակագիրը այցելուին կապում է բրենդի հետ իր հաղորդակցման ոճի և տեսողական տարրերի միջոցով՝ հստակորեն ընդգծելով բրենդի տեսլականը՝ «Հայաստանը դարձնել շարունակական բացահայտում»։

Մեկնարկի ժամանակ Picsart-ի Efekt Video Maker-ի կողմից ստեղծված ինտերակտիվ թվային ինստալացիան թույլ տվեց հանդիսատեսին խորասուզվել բրենդի տեսողական ինքնության մեջ:

Բրենդին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.aha.am կայքը։

Հայաստանի զբոսաշրջային բրենդը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ` ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԵՄ-ի և ԳԴՀ ՏՀԶՆ-ի տեսակետները:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69