Հունիսի 1-ից Կիպրոսը հանում է երկիր մուտք գործելու սահմանափակումները
Կիպրոսի կառավարությունը որոշում է ընդունել չեղարկել երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր համարվող կորոնավիրուսի թեստի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայությունը: Որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:
Ընդ որում, սահմանափակումները կհանվեն ինչպես օդանավակայաններում, այնպես էլ նավահանգիստներում:
Կառավարությունից հայտնել են, որ նման որոշման պատճառը երկրում էպիդեմիոլոգիական իրավիճակի բարելավումն է: