Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
«Սովեկոն» ընկերության հաշվարկներով ցորենի համաշխարհային պաշարները կբավականացնի մինչև 18 շաբաթ
30/05/2022 15:35
Կիսվել

«Սովեկոն» ընկերության հաշվարկներով ցորենի համաշխարհային պաշարները կբավականացնի մինչև 18 շաբաթ

Աշխարհում ցորենի պաշարները 2022-2023 թվականների  գյուղատնտեսական տարվա վերջի դրությամբ կբավականացնեն 18 շաբաթ։

Այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով գյուղատնտեսության հարցերն ուսումնասիրող «Սովեկոն» ընկերության կանխատեսմանը։

«2022-2023 թվականների վերջում ցորենի կանխատեսվող համաշխարհային պաշարները պետք է ընդգրկեն համաշխարհային սպառման մոտավորապես 18 շաբաթ: Սա զգալիորեն գերազանցում է 2007-2008 թվականների 11 շաբաթվա ռեկորդային ցածր ցուցանիշը»,- նշում են վերլուծաբանները:

Հացահատիկ արտահանողների միության խորհրդի նախագահ Էդուարդ Զերնինը իրավիճակը բացատրել է  նրանով, որ հացահատիկ մատակարարող ռուսական շատ ընկերություններ չունեն բավարար կապիտալ և տրանսպորտ։ Դրա պատճառով ձեռնարկությունները կտրված են հացահատիկի համաշխարհային շուկայից։

Այնուամենայնիվ, Զեռնինի հաշվարկներով, մինչև հուլիսի 1-ը համաշխարհային շուկան կստանա 2-3 մլն տոննա ռուսական հացահատիկ։

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դմիտրի Պատրուշևը նախօրեին ասել էր, որ Ռուսաստանում այս տարի ակնկալում են հացահատիկի ռեկորդային բերք, որը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը և կմոտենա առավելագույնին։

Նրա խոսքով՝ 2021 թվականին Ռուսաստանը հավաքել է 120 միլիոն տոննա հացահատիկ, այդ թվում՝ գրեթե 76 միլիոն տոննա ցորեն։ Ռեկորդը պատկանում է 2017 թվականին, երբ բերքը կազմել է 135 մլն տոննա, իսկ ցորենը՝ 86 մլն տոննա։

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98