ԺԱՆ-ԿԼՈԴ ՏՐԻՇԵ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՏԵՂԾԵԼ ԵՎՐՈԳՈՏՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն ելույթ է ունեցել Եվրագոտու տարածքում միասնական Ֆինանսների նախարարություն ստեղծելու նախաձեռնությամբ: Մեկնաբանելով Հունաստանի և եվրոպական մյուս երկրների ներկայիս պարտքային խնդրիները՝ Ժ.Կ.Տրիշեն նշել է, որ Եվրոպային անհրաժեշտ է բյուջետային վերահսկողության միասնական մարմին:
Այս համատեքստում, առաջարկվում է ստեղծել համապատասխան «գրասենյակ», որի միջոցով վերահսկողություն կսահմանվի եվրոպական երկրների կողմից իրականացվող բյուջետային քաղաքականությունների նկատմամբ, կիրականացվի Եվրագոտու ֆինանսական սեկտորի կարգավորումը և եվրոյի գոտին ամբողջական տեսքով կներկայացվի համաշխարհային հանրությանը: