03/06/2011 14:22
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՐԿԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Հունաստանի կառավարությունը Եվրամիության (ԵՄ), Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) և Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետների հետ բանակցություններ է վարում` երկրի բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ: Այս բանակցությունների արդյունքում արդեն իսկ մշակվել են նոր բյուջետային միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են նաև հարկերի հերթական բարձրացում: Նախատեսվում է, որ ընթացող բանակցային գործընթացների արդյունքում ԵՄ-ը և ԱՄՀ-ն վերջնական որոշում կկայացնեն Հունաստանին 12 մլրդ եվրո արժողությամբ հերթական տրանշը տրամադրելու մասին: Այս վարկային միջոցները Հունաստանին անհրաժեշտ են պարտքերը մարելու համար:
Հիշեցնենք, որ Հունաստանը, իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը: Ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:
Նշենք, որ 2010թ.-ին Հունաստանին ԱՄՀ-ի և ԵՄ-ի կողմից տրամադրվել է 110 մլրդ դոլարի վարկ` երեք տարի մարման ժամկետով:
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
Արծաթ
801.91
-24.41
10:50 20/06/26
10:30 20/06/26
20:24 19/06/26
