Հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառքը կիրականացվի բացառապես անկանխիկ եղանակով
Հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառքը կանխիկ գումարով այլևս հնարավոր չի լինելու իրականացնել: Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ: Թե ինչպես է կարճ ժամանակում անցում կատարվելու գործարքների անկանխիկացմանը, գործադիրում նկատեցին՝ ենթաօրենսդրական ակտերով պետք է այս ամենը ապահովվի:
Ըստ Կառավարության՝ ներդրվելու է այնպիսի կարգավորում, որ եթե որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքը առ ոչինչ ճանաչելու հիմք դառնալ։