Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
Ucom-ն ապահովել է անվճար WI-FI հասանելիություն Արթուր Աբրահամի այգում
02/06/2022 13:07
Կիսվել

Ucom-ն ապահովել է անվճար WI-FI հասանելիություն Արթուր Աբրահամի այգում

Հունիսի 1-ին Ներքին Չարբախ 3-րդ փողոց հասցեում տեղի ունեցավ WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի կողմից կառուցած մանուկների համար նախատեսված այգու պաշտոնական բացումը:

Ucom ընկերությունն այգու տարածքն ապահովել է գերարագ Wi-Fi ինտերնետ կապի հասանելիությամբ, ինչի շնորհիվ այցելուները համացանցից անվճար օգտվելու հնարավորություն կունենան:

«Ինչո՞ւ եմ որոշել կառուցել այս զբոսայգին հենց Ներքին Չարբախում: Նախ և առաջ, բոլորը քաջատեղյակ են, որ աjս համայնքում երևանաբնակների խոցելի և միջինից ցածր խավերն են առավելապես ներկայացված: Եվ երկրորդ, ես այստեղ եմ ծնվել և մեծացել, և, որպես շնորհակալություն ծննդավայրիս, կառուցել եմ այս այգին: Նպատակս է եղել այստեղ ստեղծել մեր մայրերի, քույրերի և առհասարակ բոլոր մարդկանց համար զբոսնելու և հանգիստը վայելելու համար հարմարավետ մի վայր: Որպեսզի այգու այցելուներն ունենան նաև ինտերնետի հասանելիություն, ես որոշեցի դիմել Ucom-ին, ու շնորհակալ եմ ընկերությանն արագ արձագանքելու և անվճար Wi-Fi տրամադրելու պատրաստակամության համար: Ի դեպ, ստուգել եմ, ինտերնետը շատ արագ է», – մեզ հետ զրույցում հայտնել է Արթուր Աբրահամը:

«Որպես կանաչ օպերատոր՝ խրախուսում ենք Երևանում կանաչ տարածքների առկայությունն ու դրանց թվայնացումը: Վստահ եմ, որ այցելուները մեր գերարագ ինտերնետի շնորհիվ կկարողանան առցանց գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, շփվել մտերիմների հետ, նաև կազմակերպել իրենց աշխատանքը բնության գրկում: Շատ ուրախ եմ, որ Արթուր Աբրահամի հետ նման համագործակցությունն այլևս իրականություն է», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ այգում կա նաև երեխաների համար նախատեսված գունագեղ խաղահրապարակ:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16