
ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
Մայիսի 30-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերի կողմից գնվել է 66,753,987ԱՄՆ դոլար` 376.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 82,394,720 ԱՄՆ դոլար` 377.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: