Աշխարհ

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞Վ Է ՍՏԵՂԾԵԼ COCA-COLA-Ն
03/06/2011 17:22
Կիսվել

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞Վ Է ՍՏԵՂԾԵԼ COCA-COLA-Ն

Իսպանական Աիելո քաղաքի բնակիչներից մեկը` Հուանհո Միկա անունով, պնդում է, որ Coca-Cola-ի գյուտի հեղինակն իր նախապապն է, այլ ոչ թե ամերիկացի դեղագործ Ջոն Պեմբերտոնն` ինչպես ընդունված է համարել:

Ինպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները` իսպանացին, փորձելով պաշտպանել իր նախապապի իրավունքները, հայտարարել է, որ իր նախնին, ստեղծելով Coca-Cola անունով նոր մրգահյութը, մեկնել է ԱՄՆ և իր «գյուտը» 1884թ.-ին ներկայացրել Ֆիլադելֆիայում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ արժանացել է գլխավոր մրցանակի: Արդյունքում, մրգահյութի համը դուր է եկել ամերիկացիներին, և երկու տարի անց հայտնվել է հայտնի ոչ ալկոհոլային ըմպելիքը:

Հատկանշական է, որ իսպանական Coca-Cola մրգահյութի  գյուտի հեղինակի ազգականներն ամերիկյան Coca-Cola-ի արտադրողներից արդեն ստացել են որոշակի գումար. 1940թ.-ին, երբ ամերիկացիները փորձել են մուտք գործել իսպանական շուկա, համապատասխան հեղինակային իրավունքի ձեռք բերելու համար վճարել են 1700 ԱՄՆ դոլար:

«Հեղինակային իրավունքի» վաճառքի փաստը հաստատող փաստաթղթերը պահպանված չեն, սակայն հայտնի է, որ մոտավորապես նույն թվականներին իսպանացիները դադարեցրել են իրենց Coca-Cola-ի արտադրությունը՝ թողարկելով արդեն Cola Nut Coca ալկոհոլային ըմպելիքը:

10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84