Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային ապրանքների գնային ինդեքսը մայիսին նվազել է
04/06/2022 12:34
Կիսվել

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային ապրանքների գնային ինդեքսը մայիսին նվազել է

 Մայիսին պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն երկրորդ ամիսն է համեստ նվազում են գրանցել, թեեւ ցորենի եւ թռչնամսի գները շարունակում են աճել, այսօր հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը։ 

2022 թվականի մայիսին ՊԳԿ պարենային ապրանքների ինդեքսը կազմել է միջինը 157,4 նիշ, որը 0,6 տոկոսով ցածր է ապրիլ ամսվա ցուցանիշից։ Այսուհանդերձ, պարենային ապրանքների գնային ինդեքսը, որն ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոցն է, 22,8 տոկոսով բարձր է 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշից։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 2,2 տոկոսով, որտեղ շարքը գլխավորում է ցորենը, ինչը 5,6 տոկոսով բարձր է ապրիլ ամսվա եւ 56,2 տոկոսով՝ նախորդ տարվա միեւնույն ցուցանիշից։

Ցորենի միջազգային գները, որոնք միջինում ընդամենը 11 տոկոսով են ցածր 2008 թվականի մարտին գրանցված ռեկորդային աճից, սրընթաց աճել էին, ինչը պայմանավորված է Հնդկաստանի հայտարարած արտահանման արգելքի եւ ցորեն արտահանող հիմնական երկրներում հացահատիկային մշակաբույսերի վիճակի շուրջ մտահոգություններով, ինչպես նաեւ Ուկրաինայում ընթացող պատերազմի հետեւանքով արտադրության կրճատված հեռանկարներով։

Աճել են նաեւ բրնձի միջազգային գները, մինչդեռ կերային մշակաբույսերի գներն իջել են 2.1 տոկոսով, իսկ եգիպտացորենինը՝ էլ ավելի է նվազել, ինչը բացատրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում հացահատիկային մշակաբույսերի պայմանների փոքրիշատե բարելավմամբ, Արգենտինայում սեզոնային մատակարարումներով, եւ, վերջապես, Բրազիլիայում եգիպտացորենի հիմնական բերքահավաքի մոտալուտ մեկնարկով։ 

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ապրիլ ամսից 3,5 տոկոս անկում է գրանցել, ինչը, միեւնույն է, զգալիորեն բարձր է մեկ տարի առաջվա ցուցանիշից։ Արմավենու, արեւածաղկի, սոյայի եւ սեւուկի (կանոլա) յուղերի գները նվազել են՝ շնորհիվ մասամբ Ինդոնեզիայում արմավենու յուղի արտահանման վրա սահմանված կարճաժամկետ արգելքի եւ սոյայի ու սեւուկի յուղերի համաշխարհային պահանջարկի դանդաղեցման՝ նկատի ունենալով վերջին ամիսներին համընդհանուր գների բարձրացումը։ 

«Արտահանման սահմանափակումները շուկայում անորոշություն են ստեղծում՝ հանգեցնելով գների բարձրացմանն ու սրելով դրանց անկայությունը։ Յուղերի գների նվազումը վկայում է այն մասին, թե որքան կարեւոր է վերացնել այդ սահմանափակումները եւ արտահանման սահուն ընթացքն ապահովել», – նշել է ՊԳԿ գլխավոր տնտեսագետ Մասիմո Տորերո Կալենը։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսն ամսեամիս 3,5 տոկոսով նվազել է: Ամենաշատը նվազել են կաթի փոշու գները, ինչը կապված է Չինաստանում ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված սահմանափակումների պատճառով շուկայում ստեղծված անորոշության հետ։ Հյուսիսային կիսագնդում աշխույժ մանրածախ առեւտուրը եւ ռեստորաններում մեծ պահանջարկը կանխել են պանրի գների նշանակալի անկումը՝ չնայած համաշխարհային ներմուծումների պահանջարկի կրճատմանը։ Կարագի գինը, եւս, նվազել է՝ արտահանման մատակարարումների բարելավման պայմաններում ներմուծման պահանջարկի դանդաղեցման շնորհիվ։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն ապրիլի համեմատ կրճատվել է 1,1 տոկոսով, քանի որ Հնդկաստանում բերքի ռեկորդային քանակը նպաստել է հասանելիության համաշխարհային հեռանկարներին: Բրազիլական ռեալի թուլացումը ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ զուգորդված էթանոլի նվազած գնի հետ, իր հերթին, խթանեց շաքարի միջազգային գների վարընթացը։

Սրան զուգահեռ, ՊԳԿ մսի գնային ինդեքսը նոր աննախադեպ աճ է արձանագրել՝ մայիսին 0,6 տոկոս աճով, չնայած, որ տավարի մսի համաշխարհային գները կայուն են մնացել, իսկ խոզի մսի գինը նվազել է։ Այս բարձրացումը պայմանավորված է թռչնամսի միջազգային գների աճով, որի պատճառը Ուկրաինայում մատակարարման շղթայի շարունակական խաթարումներն են եւ թռչնագրիպի վերջին դեպքերը՝ հատկապես Եվրոպայում եւ Միջին Արեւելքում պահանջարկի կտրուկ մեծացման պայմաններում։ 

Առավել մանրամասն կարող եք կարդալ այս հղումով։

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային բերքը եւ սպառումն անկման ճանապարհին են:

2022 թվականին հացահատիկի համաշխարհային արտադրության կանխատեսման հեռանկարներն այժմ մատնանշում են վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ հավանական նվազումը մինչեւ 2 784 միլիոն տոննա, ինչը 16 միլիոն տոննայով պակաս է 2021 թվականի համար հաշվարկված արտադրանքի ռեկորդային ցուցանիշից, նշվում է ՊԳԿ-ի այսօր լույս ընծայված Հացահատիկային մշակաբույսերի մատակարարման եւ պահանջարկի ամփոփագրում։ 

Անկման առավելագույն ցուցանիշը կանխատեսվում է եգիպտացորենի դեպքում, որին հաջորդում են ցորենը եւ բրինձը, մինչդեռ գարու եւ սորգոյի արտադրանքն, ամենայն հավանականությամբ, կավելանա։ Կանխատեսումները հիմնված են արդեն ցանված հացահատիկային մշակաբույսերի վիճակի եւ սպասվող ցանքի պլանների վրա։ 

Կանխատեսումների համաձայն՝ 2022-2023 թվականներին հացահատիկային մշակաբույսերի օգտագործումը գլոբալ մասշտաբով սահմանային անկում կգրանցի՝ 2021-2022 թվականների համեմատ նվազելով շուրջ 0,1 տոկոսով եւ հասնելով 2 788 միլիոն տոննայի, որը 20 տարվա ընթացքում առաջին կրճատումն է: Անկումը հիմնականում պայմանավորված է ցորենի, անմշակ հացահատիկային եւ բրնձային կերերի օգտագործման կանխատեսվող նվազումով, թեպետ ակնկալվում է, որ հացահատիկային ապրանքների համաշխարհային սպառումը կաճի՝ աշխարհի բնակչության միտումներին համընթաց:

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առեւտրի ցուցանիշը կանխատեսվում է, որ 2021-2022 թթ. համեմատ կնվազի 2,6 տոկոսով՝ հասնելով 463 միլիոն տոննայի, ինչը երեք տարվա նվազագույն ցուցանիշն է անգամ այն պարագայում, երբ բրնձի միջազգային առեւտրի հեռանկարները շարունակում են դրական մնալ: 

Նոր կանխատեսումները վկայում են պաշարների անկման մասին, ինչի հետեւանքով հացահատիկի համաշխարհային օգտագործման պատրաստ պաշարների գործակիցը 2022- 2023 թվականներին նվազում ​​է մինչեւ 29,6 տոկոս՝ ի տարբերություն 2021-2022 թվականների 30,5 տոկոսի: Թեեւ այս նոր ցուցանիշը վերջին ինը տարվա ընթացքում ամենացածր է, սակայն դեռեւս հեռու է 2007-2008 թթ. արձանագրված 21,4 տոկոս հասնելուց։ Ակնկալվում է, որ եգիպտացորենի պաշարների կրճատումը կգլխավորի անկման շքերթը, իսկ ցորենի պաշարները սպասվում են, որ կավելանան։ 

ՊԳԿ-ն նաեւ թարմացրել է 2021 թվականին հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության իր հաշվարկները, որն անցած տարվա համեմատ աճել է 0,9 տոկոսով, իսկ հացահատիկային մշակաբույսերի օգտագործումը 2021-2022թթ. 1,1 տոկոս աճ է արձանագրել։ 

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։ 

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34