07/06/2011 11:07
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ԱՄՆ 10 ամենաբարձր վարձատրվող աշխատանքների վարկանիշը: Հիմնվելով մասնագիտական զբաղվածության և աշխատավարձերի սահմանաչափերի վերաբերյալ ԱՄՆ կառավարության հրապարակած վիճակագրական տվյալների վրա` Forbes-ը փաստում է` ԱՄՆ-ում ամենաբարձր աշխատավարձերը ստանում են բժշկության ոլորտում զբաղված մասնագետները, ընդ որում վիրաբույժները, որոնց միջին տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 225 հազար դոլար, գլխավորում են ԱՄՆ ամենաբարձր վարձատրվող մասնագետների ցուցակը: Այսօր ԱՄՆ-ում «ամենաեկամտաբեր» աշխատանքով ապահովված է շուրջ 43 հազար վիրաբույժ:
Միևնույն ժամանակ, բժշկության ոլորտի մյուս մասնագետները (անեսթեզիոլոգներ, ընտանեկան բժիշկներ, հոգեբաններ և բժշկության տարբեր ուղղություններում մասնագիտացված բժիշկներ) զբաղեցնում են ԱՄՆ-ում բարձր վարձատրվող աշխատանքների վարկանիշի առաջին տասնյակի մյուս 8 հորիզոնականները: Միայն մեկ` ոչ «բժշկական» հորիզոնականում, որն է 9-րդը, «գտնվում են» պետական և մասնավոր հատվածում գործող ընկերությունների գործադիր տնօրենները, որոնց միջին տարեկան աշխատավարձը կազմում է 173 հազար դոլար:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
