Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«Գալաքսի» ընկերությունների խումբը և Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը ընդլայնում են համագործակցությունը
06/06/2022 15:19
Կիսվել

«Գալաքսի» ընկերությունների խումբը և Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը ընդլայնում են համագործակցությունը

«Գալաքսի» ընկերությունների խումբը և Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ) համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ նպաստելու հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը։

Համագործակցության նպատակն է՝ կարևորելով Հայաստանում ֆրանսիական ընկերությունների, ապրանքանիշերի և բրենդների հիմնումը, հասցեական կիրառել համատեղ տնտեսական ներուժը նոր նախագծեր իրականացնելու ուղղությամբ։    

«Այս հուշագիրը ևս մեկ կարևոր քայլ է՝ ամրապնդելու հայ-ֆրանսիական գործարար հարաբերությունները: Այն հնարավորություն է գեներացնելու նոր բիզնես նախագծերի գաղափարներ և գործընկերների հետ իրականացնել դրանք»,- նշեց Հայկ Լորիկյանը` «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալը բիզնեսի զարգացման գծով:

Նշենք, որ «Գալաքսի» խումբը Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի անդամ է։

««Գալաքսին» այն ընկերություններից է, որը հանդիսանում է հաջողության, «նոու-հաուի» ներդրման և հավելյալ արժեք ստեղծող մոդել, և Հայաստանն ունի նման բիզնեսների կարիք: Այն նաև մրցակցային և ուժեղ մենեջմենթ ունեցող ընկերություն է, որը տիրապետում և հասկանում է վաղվա մարտահրավերները գլոբալիզացիայի համատեքստում: Նշեմ, որ արդեն մեկ տարի է, ինչ «Գալաքսի» ընկերությունների խումբը անդամակցում է մեզ»,- իր խոսքում ասաց Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ նախագահ Տիգրան Առաքելյանը։

Հիշեցնենք, որ ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը, որը ներկայացված է աշխարհի 46 երկրներում, շուտով իր դռները կբացի Երևանում։ Այն «Գալաքսիի» կողմից իրականացվող առանցքային բիզնես նախագծերից է:

Միջոցառման ընթացքում «Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդակցության տնօրեն Վահան Դիլանյանը ներկայացրեց Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցության նախադրյալները և զարգացման հնարավորությունները։ Նա կարևորեց նախաձեռնությունը ոչ միայն հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ակտիվացման, այլև Հայաստանում բիզնես համագործակցության մշակույթի ներբերման տեսանկյունից: 

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի անդամներ, այդ թվում՝ ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, «Արտֆուդ» պահածոների գործարանի գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանը, Renault Armenia ընկերության սեփականատեր Կարեն Շախմուրադյանը, ArLeAM ընկերության (Soft Construct-ի դուստր ընկերություն) տնօրեն Վաչե Արսենը, Amundi ընկերության և Grant Thornton կազմակերպության ներկայացուցիչներ, Texas Production կազմակերպության տնօրեն Սևագ Ջիջիրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ, այդ թվում հյուպատոս Տիբո Նոնիեն, ֆրանսիացի պատգամավոր Ֆլորենս Փրովենդիեն, ինչպես նաև «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը: Իր գործունեության ավելի քան 20 տարվա ընթացքում «Գալաքսին» ստեղծել ու զարգացրել է 15 բիզնեսներ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում՝ ապահովելով կառավարումը և ռազմավարական զարգացումը։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոններն են եղել ոլորտային նորարարությունը, արդյունավետ թիմային ներգրավվածությունը և շարունակական ուսուցման հիման վրա մշակված պատասխանատու բիզնես մշակույթը: 

Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ) ոչ առևտրային հիմնադրամ է՝ ստեղծված 2011 թվականին համաձայն Հայաստանի օրենսդրության: Պալատի գործունեությունը նպաստում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, խթանում է Հայաստանում ընկերությունների հիմնումը և զարգացնում է հայկական ձեռնարկությունների միջազգային ներուժը: Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ն իր առաքելությունն իրականացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և տնտեսական ծառայության հետ սերտ համագործակցությամբ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12