
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Օստեն Գուլսբին «հրաժարական» է տվել և իր պաշտոնից կհեռանա արդեն այս ամռանը: Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` նա մտադիր է դասավանդել Չիկագոյի համալսարանի բիզնես-դպրոցում: Օստեն Գուլսբին երկար ժամանակ հանդիսացել է Սպիտակ տան տնտեսական նորությունների «դեմքը»: Նա նաև Տնտեսական խորհրդականների խորհրդի անդամ է` Օբամայի վարչակազմի գործունեության սկզբից ի վեր: Խորհուրդը բաղկացած է երեք հոգուց: