Աշխարհ

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
08/06/2011 11:18
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Համաշխարհային բանկը (ՀԲ) վերանայել է համաշխարհային տնտեսության  աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Ըստ նոր կանխատեսումների` 2011թ.-ին համաշխարհային տնտեսությունը կգրանցի 3.2% աճ: Նշենք, որ մինչ այս ՀԲ-ն կանխատեսել էր ցուցանիշի առավել բարձր մակարդակ:

Միևնույն ժամանակ,  2012թ.-ի համար ՀԲ-ն կանխատեսում է համաշխարհային տնտեսության աճ`  3.6%-ի սահմաններում` փաստելով, որ համաշխարհային շուկայում նավթի և պարենային գների բարձրացումը կարող է զգալիորեն ազդել համաշխարհային տնտեսության հետագա աճի վրա:

Համաշխարհային բանկի փորձագետների կանխատեսման համաձայն`  2011-2013թթ.-ին զարգացող երկրների աճի տեմպերը կնվազեն մինչև 6.3%: ՀԲ գնահատմամբ` համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հաղթահարելուց հետո այսօր արդեն զարգացող երկրները պետք է կենտրոնանան իրենց տնտեսությունների զարգացման վրա: Այս երկրներին, ըստ ՀԲ փորձագետների, անհրաժեշտ է կառուցվածքային բարեփոխումների միջոցով հասնել հավասարակշռված աճի: Համապատասխան քայլերի կիրառումը հնարավորություն կտա հաղթահարել գնաճային ճնշումները և դիմադրել սննդամթերքի բարձր գներին:

AMP
19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41