ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Ամերիկյան տնտեսությունը դեռևս օգնության կարիք ունի: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային պահուսային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն: «Ամերիկյան տնտեսությունն այժմ գտնվում է այնպիսի մակարդակում, որը ցածր է տնտեսության ներուժային հնարավորություններից, հետևապես` դեռևս անհրաժեշտ է շարժվել խթանող դրամավարկային քաղաքականության սկզբունքներով», – նշել է ԱՄՆ Դաշնային պահուսային համակարգի նախագահը: Նրա պնդմամբ` իր ղեկավարած կառույցը ներկայումս ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի երկրում գնաճը պահի հսկողության տակ:
Իր հայտարարության մեջ Բերնանկեն մտահոգությունը չի արտահայտել ամերիկյան տնտեսության դանդաղ զարգացման հետ կապված, ուստի կարելի է ենթադրել, որ Դաշնային պահուստային համակարգը չի շտապի պետական պարտատոմսերի գնման նոր ծրագիր իրականացնելու հարցում:
Բեն Բերնանկեն նաև շատ փոքր է համարում ճգնաժամի կրկնվելու հավանականությունը: