Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից
Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Շուշանիկ Ներսիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի օգոստոսի 24-ից: Նա ղեկավարում էր ՀՀ մաքսային ծառայությունը։
Նշենք, որ վերջին օրերի ընթացքում մամուլում հրապարակումներ եղան Ներսիսյանի և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հակասութնունների մասին։