Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ռուսաստանցիների 26 տոկոսը կարծում է, որ իրենց եկամուտների բարձրացում է սպասվում առաջիկա տարում
08/06/2022 18:15
Կիսվել

Ռուսաստանցիների 26 տոկոսը կարծում է, որ իրենց եկամուտների բարձրացում է սպասվում առաջիկա տարում

Ռուսաստանցիների քառորդ մասը (26 տոկոսը) վստահ է, որ առաջիկա տարվա ընթացքում որ իրենց եկամուտները կաճեն. 18-30 տարեկան երիտասարդների շրջանում նման սպասումներ ունի հարցման մասնակիցների 42 տոկոսը: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» ֆոնդի (ՀԿՖ) հարցման տվյալները, որոնք հրապարակվել են սոցիոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքում:

Իր հերթին համաքաղաքացիների 17 տոկոսն այն կարծիքին է, որ առաջիկա տարում իրենց եկամուտն ավելի ցածր կլինի, քան այժմ. այդ իմաստով առավել վատատեսորեն են տրամադրված 46-60 տարեկան մասնակիցները (20 տոկոս), նշում են սոցիոլոգները: Հետազոտության  արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը (37 տոկոսը) վստահ է, թե առաջիկա տարում իրենց նյութական վիճակը գործնականում չի փոխվի, 60-ից բարձր տարիքի հարցվածների շրջանում այդ բաժինը կազմում է 42 տոկոս:

ՀԿՖ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր չորրորդը դժվարանում է գնահատել այդ ժամանակաշրջանում իր նյութական վիճակի հեռանկարները: Համառուսաստանյան հարցումը ՌԴ 53 տարածաշրջանների 104 բնակավայրերում անցկացվել է 2022 թվականի մայիսի 27-29-ը 18-ից բարձր տարիքի 1500 քաղաքացիների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52