ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ – ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԻ
Ամերիկյան տնտեսության աճի տեմպերի ներկայիս անկումը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացմամբ: Նման հայտարարությամբ հանդես են եկել Արժույթի Միջագային Հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանները: Վերջիններիս գնահատմամբ` ԱՄՆ-ի կառավարության գլխավոր խնդիրներից է գործազրկության բարձր մակարդակը, իսկ ամերիկյան տնտեսության աճի անկման պատճառներից են այնպիսի ժամանակավոր գործոններն, ինչպիսիք են վառելիքի գների աճը և Ճապոնիայի ճգնաժամը: Պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` տնտեսական աճը նկատելի կլինի արդեն այս տարվա երկրորդ կեսին: