Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է HI-LINE-Ի ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ` ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ
09/06/2011 12:08
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է HI-LINE-Ի ՆՈՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐ` ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության “Մեգա+” անսահմանափակ նոր սակագնային փաթեթների գործարկման մասին: Նոր սակագնային փաթեթներում “Մեգա+256”, “Մեգա+512” և “Մեգա+1024” գիշերային ժամերին սկսած 01:00-ից մինչև 09:00 կրկնակի անգամ կավելանա ինչպես ելքային, այնպես էլ մուտքային ինտերնետ-տրաֆիկի արագությունը: “Մեգա+2048” ՍՓ-ում մուտքային կապուղու թողունակաությունը կավելանա մինչև 3 Մբ/վ, իսկ ելքային կապուղունը կկազմի 896 Կբ/վ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` Hi-Line ծառայության նոր անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Ոչ պակաս քան 12 ամսով պայմանագիր կնքելու դեպքում ամսեկան բաժանորդային վարձը “Մեգա+256”, “Մեգա+512”, “Մեգա+1024” և “Մեգա +2048” կազմում է համապատասխանաբար 4500, 6000, 8000 և 12000 դրամ:

«Կապի ինտեգրված օպերատոր, “ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է մնալ Հայաստանի ինտերնետ-շուկայի առաջատարը, ինչը փաստում են տարբեր վերլուծական աղբյուրների տվյալները: Հայաստանի ինտերնետ օգտագործողների գրեթե կեսը ընտրում է մեր ծառայությունը, և մենք ուրախ ենք հերթական անգամ մեր բաժանորդներին անակնկալ մատուցել` ինտերնետի արագության ավելացման տեսքով: Մաղթում ենք մեր հաճախորդներին աշխատանքից և համաշխարհային ցանցում շփվելուց ստանալ միայն դրական լիցքեր», – նշել է ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նոր բաժանորդներին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ: Նրանցից չի գանձվում միացման վճարը և Hi-Line ծառայության օգտագործման առաջին ամսվա բաժանորդավճարը: Իսկ գործող բաժանորդները ցանկացած պահի կարող են վերակնքել իրենց պայմանագրերը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող “Մեգա+” սակագնային փաթեթ: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են Hi-Line ծառայության “Նախընտրելի” սակագնային փաթեթից ավելի քան 12 ամիս կարող են, վերակնքելով պայմանագիրն, անցնել դեպի “Մեգա+” սակագնային փաթեթ առանց որևէ սահմանափակումների և առաջին ամիսն անվճար օգտվել ծառայությունից:

“Մեգա+” անսահմանափակ սակագնային փաթեթին միացած բաժանորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կարող են  անցնել միայն դեպի ավելի բարձր արագությամբ սակագնային փաթեթներ: Պայմանագրի կնքմանը կամ վերակնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է “Մեգա+” սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52