10/06/2011 12:10
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) վերանայել է 2011 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների իր կանխատեսումները: Երեկ` հունիսի 9-ին, ԵԿԲ-ն հրապարակել է իր նոր կանխատեսումները, համաձայն որոնց` 2011 թվականի արդյունքներով Եվրագոտում ՀՆԱ-ի աճը կկազմի 1.9%` մինչ այս կանխատեսված 1.7%-ի փոխարեն, իսկ գնաճը կկազմի 2.6%: Մինչ այս ԵԿԲ-ն 2011 թվականի համար կանխատեսել էր 2.3% գնաճ:
Նշենք նաև, որ ԵԿԲ-ն իր վերջին նիստի շրջանակներում որոշում է ընդունել նաև հաշվարկային տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 1.25% մակարդակում: Վերջին անգամ ԵԿԲ-ն հաշվարկային տոկոսադրույքը բարձրացրել էր ընթացիկ տարվա ապրիլի 7-ին` շուրջ 2 տարի այն 1% մակարդակում ամփոփոխ պահելուց հետո: Հատկանշական է, որ հաշվարկային տոկոսադրույքի բարձրացմամբ ԵԿԲ-ն փորձ էր արել զսպել գների աճը` այս նպատակի համար «զոհաբերելով» ՀՆԱ-ի աճը:
2010 թվականի արդյունքներով Եվրագոտում գրանցվել էր ՀՆԱ-ի 1.7% աճ, իսկ գնաճը կազմել էր 2.2%:
02/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.96
-0.27
Եվրո (EUR)
433.96
-3.59
Ռուբլի (RUR)
4.6804
+0.0158
Լարի (GEL)
139.93
-0.08
Արծաթ
907.39
+25.85
14:58 03/04/26
10:50 03/04/26
10:30 03/04/26
