Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՀԿԵ-ի ղեկավարությունը` Երևան-Բաթումի առաջին գնացքի ուղեւորների թվում
15/06/2022 12:17
Կիսվել

ՀԿԵ-ի ղեկավարությունը` Երևան-Բաթումի առաջին գնացքի ուղեւորների թվում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրումների ամառային սեզոնը։ Այս  սեզոնին առաջին գնացքի ուղեւորներն էին նաև ընկերության ղեկավարությունը ՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ:

«Մենք մանրակրկիտ նախապատրաստվել ենք ամառային փոխադրումների սեզոնին ՝ քաղաքացիներին և մեր երկիր այցելած հյուրերին առավելագույնս որակյալ ծառայություններ մատուցելու համար։ Ժամանակակից շարժակազմը, ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցումը և հարմարավետությունը կբավարարեն մեր ուղևորների ամենաբարձր պահանջները:

Այս առումով կարող եմ վստահորեն փաստել, որ հանգստավայր մեկնող քաղաքացիների համար հանգիստը սկսվում է այն պահից, երբ նրանք նստում են մեր ֆիրմային «Արմենիա» գնացքը», – նշել է Ա.Մելնիկովը գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ։

Այս տարի, հաշվի առնելով Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ակտիվ ուղևորափոխադրումները, Բաթումի գնացքը շաբաթական երկու չվերթ կիրականացնի՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին Երևանից, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին՝ Բաթումից։ Շաբաթվա մյուս հինգ օրերին գնացքները ուղևորվելու են Թբիլիսի և հակառակ ուղղությամբ ։ Ուղևորությունների արժեքը ՝ սկսած 13 հազար դրամից մեկ անձի համար։

Բացի այդ, հունիսի 17-ից Երևան-Սևան-Շորժա-Երևան և հակառակ ուղղությամբ կսկսի գործել մերձքաղաքային էլեկտրագնացքը։ Էլեկտրագնացքը մեկնում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ալմաստ կայարանից ։ Գնացքի չվացուցակը սահմանափակվում է շաբաթական երեք օրով՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի: Ուղեվարձը Երևանից մինչև Սեւան կկազմի 600 դրամ մեկ անձի համար, և 1000 դրամ՝ մինչեւ Շորժա:

Նշենք, որ Հայաստանում երկաթուղային ուղեւորափոխադրումները հավաքում են ժողովրդականություն։ Այս տարվա առաջին 5 ամիսներին ՀԿԵ-ում ուղևորների թվի աճը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 23% կամ 177 հազար ուղևոր։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88