Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
SpaceX-ն ու Tesla-ն միաձուլման հարցը քննարկելու համար հատուկ հանձնաժողովներ են ստեղծվել
25/11/2026 14:08
Կիսվել

SpaceX-ն ու Tesla-ն միաձուլման հարցը քննարկելու համար հատուկ հանձնաժողովներ են ստեղծվել

Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունները, որոնք պատկանում են Իլոն Մասկին, իրենց տնօրենների խորհուրդների անդամներին նշանակել են հատուկ հանձնաժողովներում՝ երկու ընկերությունների հնարավոր միաձուլման հարցը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

SpaceX-ի հանձնաժողովում ընդգրկվել են Ռուլոֆ Բոտան և Ռենդի Գլեյնը, իսկ Tesla-ի հանձնաժողովում՝ Ռոբին Դենհոլմը, Քեթլին Ուիլսոն-Թոմփսոնը և Ջեք Հարթունգը։

Նրանցից ոչ մեկը ֆինանսական շահագրգռվածություն չունի երկու ընկերությունների միավորման հարցում։

Հանձնաժողովները խորհրդատուներ են վարձել՝ ֆինանսական մոդելները «մանրակրկիտ ճշգրտելու» համար, որոնք հիմք կհանդիսանան բանակցային դիրքորոշումների ձևավորման համար։ SpaceX-ի հանձնաժողովի խորհրդատուների թվում են Morgan Stanley-ն և Goldman Sachs Group-ը, իսկ Tesla-ի հանձնաժողովի խորհրդատուների թվում՝ Evercore-ը։

Բանկիրները փորձում են պարզել, թե ապագա կոնգլոմերատի որ ուղղություններն են կրկնվում, այդ թվում՝ արհեստական բանականության մոդելները, տվյալների կենտրոնները և չիպերի մշակման ծրագրերը։ Միաժամանակ նրանք գնահատում են հնարավոր սիներգիայի գործոնները, որոնց թվում կարող են լինել հրթիռաշինությունը, ռոբոտաշինությունն ու արևային վահանակները։

Քանի որ միաձուլումը նախատեսվում է իրականացնել բաժնետոմսերի փոխանակման միջոցով, կողմերը պետք է որոշեն փոխանակման արդարացի հարաբերակցությունը։

«Տարաձայնություններն ավելի շատ են, քան մարդիկ ենթադրում են։ Չեմ կարծում, որ հանձնաժողովները մոտ են համաձայնության։ Սակայն Մասկին պատկանող ընկերությունների մշակույթն այնպիսին է, որ աշխատում են շուրջօրյա՝ շաբաթը յոթ օր, իսկ հետո անմիջապես անցնում գործի իրականացմանը»,- FT-ին ասել է աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ կարող է պատրաստ լինել մինչև տարեվերջ։

Եթե ֆինանսական պայմանների շուրջ հաջողվի համաձայնության գալ, ընկերությունները կանցնեն կառավարման իրավասությունների և առանցքային պաշտոնները զբաղեցնողների հարցերի քննարկմանը։ Մասնավորապես, նրանք պետք է որոշեն՝ արդյոք անհրաժեշտ է տնօրենների խորհրդի նախագահ, որը կզբաղեցնի ֆինանսական տնօրենի պաշտոնը և ովքեր կմնան տնօրենների խորհրդում։

«Այս հարցերը կորոշի Մասկը, և կանի դա արագ։ Ոչ ոք պատրանքներ չունի. սա նրա ընկերությունն է»,- հայտարարել է աղբյուրներից մեկը։

Հիշեցնենք՝ Մասկը SpaceX-ում ունի ձայնի իրավունքների շուրջ 84%-ը, մինչդեռ Tesla-ում՝ ընդամենը 20%-ը։

Գործարքի իրականացմանը կարող են խոչընդոտել նաև SpaceX-ի՝ ԱՄՆ-ում գործող պաշտպանական պայմանագրերը և Tesla-ի կախվածությունը չինական շուկայից։

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9