Կրիպտո

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Վերջին շրջանի կրիպտոաժիոտաժը կարող է ազդարարել DeFi երևակայական եկամուտների ավարտի մասին. Կրիպտո` ByBit-ի հետ
15/06/2022 12:09
Կիսվել

Վերջին շրջանի կրիպտոաժիոտաժը կարող է ազդարարել DeFi երևակայական եկամուտների ավարտի մասին. Կրիպտո` ByBit-ի հետ

Պայմանավորված այն հանգամանքով, որ հայտնի կրիպտոարժույթների մեծամասնության արժեքը վերջին 24 ժամերի ընթացքում նվազել է 15-20%-ով, իսկ այն միտքը, որ բիթքոինը ոսկուն հավասար պայքարում է ինֆլյացիայի դեմ, արդեն ուղարկվել է կրիպտո-աժիոտաժի պատմության գիրկը, եկել է ճիշտ ժամանակը հարցնելու՝ արդյո՞ք Ապակենտրոնացված ֆինանսների (Decentralized finance (DeFi)) «աստղային ժամը» նույնպես ավարտին է մոտենում:

2021 թվականի նոյեմբերին՝ կրիպտոբումի գագաթնակետին, ավելի քան 105 միլիարդ դոլարի կրիպտոարժույթներ արգելափակվել են և ներդրվել Ապակենտրոնացված ֆինանսների վարկավորման և խաղադրույքների հարթակներում։ Այժմ այն 45 միլիարդ դոլար է կազմում։

Սա շատ վատ է հնչում այնքան ժամանակ մինչդեռ կտեղեկանաք, որ երկուշաբթի օրը (հունիսի 13) 24.000 դոլար արժողությամբ բիթքոինը այն ժամանակ արժեր մոտ 68.000 դոլար, ուստի այն նվազել է 65%-ով՝ DeFi-ի 60%-ի համեմատությամբ։ Դա նշանակում է, որ ներդրումները DeFi-ում աճում են, մինչդեռ կրիպտոարժույթները կործանվում են։

Իսկ ինչու՞ ոչ։ Մինչև այն ժամանակ, երբ նախորդ ամիս կրիպտոն հասել էր 0-ի, սթեյբլքոին terraUSD-ն պահպանվում էր կրիպտովարկավորման հարթակ Anchor Protocol-ի կողմից, որն առաջարկում էր 18-20% տոկոսադրույք։

Սրանք թվեր են, որոնք ուղղորդել են թվային ներդրումային բանկ Galaxy Digital-ի գործադիր տնօրեն Մայք Նովոգրացին (Mike Novogratz) զգուշացնել ներդրողներին, որ «ժլատ» չլինեն  այս հանգստյան օրերին տեղի ունեցող առևտրային ցուցադրությանը, նշելով, որ 18%-ը եկամուտ է, որը չի կարող ստացվել առանց մեծ ռիսկի։

Այս երևակայական եկամտի ետևում գրեթե բոլոր անկայուն կրիպտոարժույթների երեք քառորդ մասն է՝ համարյա 18 միլիարդ դոլար արժողությամբ, որոնք գոյատևել են մինչև մայիսի 9-ը, արգելափակվել են վերադառնալով DeFi վարկատու Anchor-ին, որը թույլ կտա մարդկանց տեղադրել կրիպտոն գրավի դիմաց՝ վարկ ստանալու նպատակով. մեծամասամբ՝ գրավադրված միջոցները վերադարձվում են DeFi այլ նախագծերի մեջ։ Սա այն բանի գերկենտրոնացումն է, որը պետք է դառնար DeFi պրոդուկտը, և որը փլուզվել է այնքան արագ, որքան արագ տեղի ունեցավ։

Ավելի լայն իմաստով՝ այս ամենը վերջնական հաշվով կապված է կրիպտոարժույթների բարձր արժեքների հետ, որոնք աճում են, քանի որ ներդրողները շարունակում են գումար հավաքել։ Երբ այս գործընթացը դադարի, «հեշտ ստացվող գումարների» հոսքը զգալիորեն կդանդաղի։

DeFi-ն կենտրոնանում է 

Վերջին յոթ ամիսների ընթացքում կրիպտոյի ներսում և կրիպտոյից դուրս աճող աղմուկը զգուշացնում էր, որ 2-5%-ով սկսվող տոկոսադրույքները արդեն ավելի լավ են՝ համեմատած բանկում ստացածի, մինչև որ 20%-ի հասնելը, երբեմն ավելի շատ. այսպիսով՝ սրանք չեն կարող համարվել անվտանգ ներդրումներ։

Վերջիվերջո, ի՞նչ տեղի ունեցավ։ Ապակենտրոնացված փոխանակման հարթակները որոշեցին մասնակցել ակցիային։ Ոչ փոքր մասով, քանի որ դա պայմանավորված է նրանով, որ DeFi իրական նախագծերում կարող է շատ դժվար լինել կողմնորոշվել՝ բավարար գիտելիքներ չունենալու պատճառով։

ԱՄՆ ամենախոշոր կրիպտոարժութային փոխանակման հարթակները մեծ տոկոսներ են առաջարկում կրիպտոարժույթների տեղադրման համար, և նրանցից շատերը զբաղվում էին նաև վարկավորմամբ, մինչև որ ԱՄՆ Արժեքավոր փաստաթղթերի և Բորսաների Հանձնաժողովը (SEC) զգուշացրեց Coinbase-ին չանել դա և արդյունքում ստիպեց BlockFi-ին վճարել 100 միլիոն դոլար՝ դադարեցնելու արժեթղթերի ապօրինի վաճառքի դատական հայցը։

Այնուամենայնիվ, Coinbase-ը առաջարկում է 5.75% տոկոսադրույք, FTX-ը՝ 8%, Gemini` 8.5%, Crypto.com՝ 14.5% և Kraken-ը՝ ցնցող 23%:

Սա այն մասին է, ինչի մասին որ կրիպտոյի հակառակորդները՝ առաջին հերթին Մասաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, ինչպես նաև շատ ուրիշներ, նախազգուշացնում էին ամիսներ շարունակ։

Նշմարվում են ավելի շատ նշաններ, որ կատաղի կրիպտո-մրցավազքը ավարտվել է, համենայնդեպս այս պահի դրությամբ։

Անցած շաբաթ ԱՄՆ խոշոր կրիպտոփոխանակման հարթակ Coinbase-ը հայտարարեց տնտեսման գործողությունների մասին, մինչդեռ այսօր դրա արժեքն ընկել է 14%-ով: Իսկ Crypto.com-ը հայտարարել է, որ կրճատում է աշխատակիցների 5%-ը, մինչդեռ BlockFi-ն, որի աշխատանքը հավանաբար խափանվել է կարգավորումների խոշոր վճարումների պատճառով, կրճատում է մոտ 20%-ով։

Ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը կրիպտոարժույթները որակել է անհամապատասխան՝ թոշակների հաշիվների 401(k) ներդրումների համար` ի պատասխան Fidelity-ի վերջին հայտարարությանը այն մասին, որ ծրագրվել էր առաջարկել դրանք այդ նպատակով։

Քանի որ DeFi-ն զբաղեցնում է կարգավորողների իրենց առաջնահերթությունների կարևոր տեղը, չնայած ոչ այնքան բարձր, որքան սթեյբլքոինները, հավանական է թվում, որ արտառոց բարձր տոկոսադրույքները խիստ սահմանափակումների կենթարկվեն։ Այլ տեսանկյունից, երբ 23% դարձնելու կարիք լինի, այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ռիսկի հանդեպ դիմադրության գնահատումը, կարող են վերահսկողությունից դուրս գալ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75