
ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է 25 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
2011 թվականի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած կարկտահարության հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ու բազմամյա տնկարկների վնասման հետևանքով մի շարք տնտեսություններ հայտնվել են դժվարին իրավիճակում: Այս կապակցությամբ, հանրապետության առավել անապահով, ինչպես նաև բնության պատճառած վնասների հետևանքով ծանր իրավիճակում հայտնված տնտեսություններին օժանդակություն տրամադրելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում ստեղծվել է «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»:
Վերջինիս գործունեությանն առաջինն արդեն արձագանքել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը`պատրաստակամություն հայտնելով օգնել տուժած համայնքներին: Ռալֆ Յիրիկյանը «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» միջոցով կատարել է 25 մլն դրամի նվիրատվություն: Այս մասին տեղեկացնում են պաշտոնական աղբյուրները: