
Գերմանիայի կառավարությունը վստահեցրել է, որ կապահովի գազամատակարարումը
Չնայած «Գազպրոմ»-ի կողմից հայտարարված՝ «Հյուսիսային հոսքի» 40%-ով նվազմանը Գերմանիայի գազամատակարարումն ապահովված է: Այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հայտարարությանը:
«Մենք վերահսկում ենք իրավիճակը, ներկայումս ապահովված է մատակարարման անվտանգությունը»,- ասել է պաշտոնյան։
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր, որ «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը կնվազի 40%-ով։