ԲԱՆԿԱՅԻՆ ՄԵԾ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
Նախատեսվում է մեծ բանկային բարեփոխում Մեծ Բրիտանիայում: Այս երկրի կառավարությունը մտադիր է առանձնացնել ներդրումային և մանրածախ բանկային ոլորտները: Բանկային համակարգի արմատական բարեփոխումների առաջարկը ներկայացրել է ICB-ին` Մեծ Բրիտանիայի Բանկային անկախ հանձնաժողովը: Վերջինս ստեղծվել է կառավարության որոշման համաձայն՝ բանկայի ոլորտի բարեփոխումների մշակման համար: Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ բարեփոխումների ամբողջական ծրագիրը կհրապարակվի աշնանը:
Ըստ վերլուծաբանների` Մեծ Բրիտանիայում բանկային շուկաների տարանջատումը կարող է օգնել երկրի կառավարությանը բանկերի նկատմամբ հասարակության զայրույթը մեղմելու հարցում: Այս քայլով կառավարությունը միաժամանակ ցանկանում է հարկատուներին ցույց տալ, որ բանկային բարեփոխումները իրականացվում են՝ չազդելով Մեծ Բրիտանայի մրցունակության վրա: