ՄՊՀ-ն ուսումնասիրել է հավի ձվի շրջանառության ոլորտը և վարույթներ հարուցել
ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում:
ՄՊՀ-ն տեղեկացնում է, որ ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ: