2012Թ.-ԻՑ ԿԱՅՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՈՒՆ
ICAAN ինտերնետային ընկերությունը, որը պատասխանատու է նոր ինտերնետային անունների ներդրման համար, վերջին տարիների ընթացքում մեծ փոփոխություններ է առաջացրել համացանցում: Համաձայն վերջին փոփոխությունների` շուտով ինտերնետ-օգտագործողները հնարավորություն կունենան գրանցելու ցանկացած անունով վերջացող կայքեր: Այս նորամուծությունը շրջանառության մեջ կներդրվի 2012թ.-ից: Վերջինիս նպատակը դոմեն վերջավորությունների թվի ավելացումն է, որոնք ներակումս 22-ն են: Արդյունքում, ICANN-ի շնորհիվ նոր ինտերնետային հասցեների ստեղծման միակ «խոչընդոտը» կդառնա մարդկային երևակայությունը:
Նշենք, որ նոր համակարգը ներդրմամբ հնարավոր կլինի ստեղծել նույնիսկ google, coke, BBC բառերով վերջացող հասցեներ: Սակայն, միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նման ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ կլինի վճարել միանվագ 185 հազ. ԱՄՆ դոլար և տարեկան` 25 հազ, ԱՄՆ դոլար: